Սիրիայի կառավարական ուժերը վճռական հարձակման են անցել երկրի հյուսիսարևելյան շրջանում՝ զինյալների կողմից պաշարված Դեյր-էզ-Զոր քաղաքում՝ ոչնչացնելով հակառակորդի մեծ քանակությամբ տեխնիկա և կենդանի ուժ: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ սիրիական բանակի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումը տեղի է ունեցել Դեյր-էզ-Զորի արևելյան ար-Ռուշդիա թաղամասում: Նշվում է, որ մեծ մասամբ արտասահմանյան ծագում ունեցող ծայրահեղականները ծանր կորուստներ կրելով՝ ստիպված են եղել դիմել փախուստի: Թե որ ուղղությամբ են ահաբեկիչները նահանջել՝ աղբյուրը չի հստակեցնում:
Մարտերում ոչնչացվել է նաև ԴԱԻՇ-ի երկու զրահապատ տրանսպորտային միջոց՝ գնդացիրներով:
Սիրիայի զորքերը միաժամանակ հարձակում են ձեռնարկել օդանավակայանի շրջանում, որի արդյունքում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի մի շարք թաքստոցներ և օբյեկտներ՝ այնտեղ գտնվող զինյալների, զենք-զինամթերքի հետ միասին:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը