Ребята давайте жить дружно

 Ազգային ժողովում այդքան սպասված կառավարության ծրագրի քննարկումն անցնում է աննախադեպ մթնոլորտում: Կարեն Կարապետյանի կողմից կառավարության ծրագրի անկեղծ ներկայացումն ու հարցերին նույնքան անկեղծ պատասխանները պատգամավորներին բորբոքվելու տեղ չեն թողնում: Ներկայացնելով ծրագիրը՝  Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ «Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ծրագիրը կազմելիս քննարկում է եղել նախկին վարչապետերի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, գործարարների հետ: Կարեն Կարապետյանը կարևորում է նվազագույն ծախսերով արդյունավետ արդյունք ապահովելը: Նա շեշտեց՝ տնտեսական ստանդարտ գործիքակազմով դժվար է շոշափելի արդյունքի հասնել: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք համաձայնել եք, որ Հայաստանում առանց ստվերի կրճատման և մենաշնորհների վերացման հնարավոր չէ առաջընթաց ապահովել: Ինչո՞ւ դա դետալներով արտացոլված չէ ծրագրում: Չեք կարծո՞ւմ, որ ծրագրում պետք է ներառվի՝ ինչպիսի գործուն մեխանիզմներ պետք է կիրառվեն»: Կարեն Կարապետյանը հակադարձեց՝ կառավարության ծրագրի հիմնական մասը հենց դրա մասին է:«Երբ որ ասում ենք՝ արդար, պարզ, մրցունակ, հավասար պայմաններ, այդ պայմաննեդրում մոնոպոլիաներն ու գերիշխող դիրքերը կամ կայանում են օբյեկտիվորեն, կամ չեն կայանում: Երբ որ մենք ասում ենք՝ օրինապահ բիզնեսմենը պետք է իրեն զգա ապահովված, ոչ օրինապահը՝ ոչ, հենց դրան է ուղղված: Ավելի մանրամասն ներկայացնելը կլիներ անտրամաբանական և շատ ընթերցելի»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, թե անընդհատ խոսվում է ստվերի կրճատման, կոռուպցիայի ու մենաշնորհների մասին է խոսվում, տպավորություն է, որ դրանք անորսալի են, և մենք չգիտենք, թե մենաշնորհները որտեղ են: «Մի քանի մենաշնորհ ունեցողներ այս դահլիճում նստած են: Եկեք անորսալի Ջոյի պատմությունը չսարքենք, դուք ասում եք՝ մեզ պետք են ոչ ստանդարտ գործիքներ: Որո՞նք են լինելու ձեր ոչ ստանդարտ լուծումներն անորսալի թվացող մենաշնորհատերերի դեմ պայքարում, որոնց բոլորս գիտենք անուն առ անուն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Ազգանուններ չենք գրել, ճիշտ եք, բայց մենք չենք խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ եղանակներով, ոչ ստանդարտ եղանակներով էկոնոմիկայի զարգացումից ենք խոսել, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում ֆիքսել ենք, թե ոնց ենք դրա դեմ պայքարելու: Կանենք, թե չենք անի, դուք կտեսնեք»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ մամուլի հրապարակումները զեկուցեց վարչապետին, թե մարդիկ տարակուսած են՝ եթե վարչապետի բարեկամը չես, ապա պաշտոնի չես արժանանա, Կարապետյանը զարմացավ. «Ես մինչ օրս իմ որեւէ բարեկամի պաշտոնի չեմ նշանակել, եթե գործընկերը բարեկամ է, այո, չեմ թաքցնում, նշանակել եմ, որովհետեւ իրենց եմ վստահում»: Կարեն Կարապետյանը հավելեց նաեւ, որ այս ամենը դեռ չի նշանակում, թե ինքը ապագայում իր արժանի բարեկամներին պաշտոնի չի նշանակելու: Մի բան ակնհայտ է, որ Կարապետյանը նույնիսկ ամենասկանդալային հարցերը չի սիրում եւ փորձում է հաշտ ու խաղաղ մթնոլորտ ստեղծել:
Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am