Բաց նամակ Կարեն Կարապետյանին

Քաղաքացի Ռոբերտ Բեջանյանի բաց նամակ ՀՀ վարչապետԿարեն Կարապետյանին
Հարգարժան վարչապետ, Ձեզ եմ դիմում, քանի որ խնդիրը ոչ թե մասնավոր է, այլ հանրային: Ճիշտ է ԱՊՊԱ համակարգը ինքնուրույն կառույց է, սակայն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ես կասեի միայն ձևականորեն, քանի որ վստահորեն կարող եմ պնդել, որ այդ տիրույթում գերիշխողը կոռուպցիան է: Դրա վառ օրինակը Ձեզ ներկայացնելուց հետո Ձեզ մոտ նույնպես նման կարծիք կառաջանա:Իմ վստահորդի հետ միասին երկու տարի հինգ ամիս պայքարեցինք արդարության համար, սակայն «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի աշխատակիցները, արհամարհելով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը և դրանում արտահայտած դատարանի իրավական դիրքորոշումները, կարողացան կեղծ տվյալներ օգտագործելով վթարի կատարման մեջ մեղավոր անձին արդարացնել և փոխհատուցել խոստացածը:17.04.2014թ. ժամը 23:40-ին (ըստ ականատեսների հայտնած տեղեկության) «TOYOTA GRAND HIACE» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցով դեպի Անդրանիկի փողոցի ուղղությամբ ձախ շարքով, հասնելով Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկին, լուսաֆորի կարմիր լույսի տակ կանգնել է: Նույն ուղղությամբ նույն շարքով նրա հետևից երթևեկել է VOLKSWAGEN GOLF մակնիշի ավտոմեքենան: Կանաչ լույսը փոխելուց հետո «TOYOTA GRAND HIACE» մակնիշի ավտոմեքենան իր շարքով մուտք է գործել խաչմերուկի տարածք և պատրաստվել է շրջադարձ կատարել: VOLKSWAGEN GOLF մակնիշի ավտոմեքենան հասնելով խաչմերուկի օղակաձև խոտածածկի ուղղությանը, առջևի ձախ մասով հարվածել է «TOYOTA GRAND HIACE» մակնիշի ավտոմեքենայի հետևի մեջտեղի մասից դեպի հետևի աջ մասի ուղղությանը (ըստ մեքենաների վնասվածքների) և կողաշրջել «TOYOTA GRAND HIACE» մակնիշի ավտոմեքենային:Դեպքի վայր եկած ոստիկանության հետաքննիչը կեղծ տվյալներով նախապատարաստած նյութերով եզրակացություն է կազմել այն մասին, թե իբր «TOYOTA GRAND HIACE» ավտոմեքենան գտնվելով VOLKSWAGEN GOLF մակնիշի ավտոմեքենայի աջ շարքում, իբր թեքությամբ մուտք է գործել խաչմերուկ (ըստ VOLKSWAGEN GOLF մակնիշի ավտոմեքենայի ուղևորների`վարորդի ընկերների հայտնած տեղեկության) և առաջցրել վթարը, սակայն հաշվի չի առել, որ նման իրավճակ լինելու պայմաններում չէին առաջանա ավտոմեքենաների առկա վնասվածքները, այսինքն VOLKSWAGEN GOLF մակնիշի ավտոմեքենան առջևի ձախ մասով չէր կարող հարվածել «TOYOTA GRAND HIACE» մակնիշի ավտոմեքենայի հետևի մեջտեղի մասից դեպի հետևի աջ մասի ուղղությանը: Եզրակացության հիման վրա «TOYOTA GRAND HIACE» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կայացվել է վարչական ակտ: Հետաքննիչի եզրակացության և վարչական ակտի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին, սակայն բողոքը մերժվել է, որոնց դեմ օրենքով սահմանված կարգով և ժամկետում 05.08.2014թ. հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:ՀՀ վարչական դատարանը 12.02.2016թ. բավարարել է հայցը և վերացրել «TOYOTA GRAND HIACE» ավտոմեքենայի վարորդի մեղքը որոշող ոստիկանության որոշումները, դատական ակտում նշելով, որ հետաքննության մարմինն անտեսելով արժանահավատ ապացույցները ոչ արժանահավատ ապացույցներով է ղեկավարվել եզրակացություն կազմելիս և վարչական ակտ կայացնելիս:ՀՀ վարչական դատարանի ակտը ներկայացվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին, սակայն վերջինս հատուցում վճարելու փոխարեն «TOYOTA GRAND HIACE»ավտոմեքենայի վարորդից պահանջել է, որ մյուս վարորդի մեղավորության վերաբերյալ ապացույց ներկայացնի, թե ո±ր օրենքով է ղեկավարվել, անհասկանալի է: «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին պարզաբանվել է, որ փորձաքննության միջոցով մյուս վարորդի մեղավորությունը որոշելն իր պարտականությունն է, սակայն «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն հրաժարվել է նշանակել փորձաքննություն: ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի պահանջով «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն ստիպված նշանակել է փորձաքննություն: Տեսնելով, որ իրենց կամքին հակառակ է նշանակվում փորձաքննություն, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն դիտավորյալ փորձաքննության ելակետային տվյալ է ներկայացրել այն ապացույցները, որոնք ՀՀ վարչական դատարանի կողմից ճանաչվել են ոչ արժանահավատ, փորձագետներից թաքցնելով ՀՀ վարչական դատարանի վճիռը:Փաստորեն, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն արհամարհելով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որով «TOYOTA GRAND HIACE» ավտոմեքենայի վարորդի մեղավորությունը հերքվել է տվյալ վթարի կատարման մեջ, այդ դատական ակտով ոչ արժանահավատ ճանաչված տվյալներով նշանակված փորձաքննության եզրակացությամբ ապօրինաբար նրան նորից է մեղավոր դարձրել:
Реклама 15
Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտի փորձագետն էլ իր մասնագիտական գիտելիքներով և վթարի ենթարկված ավտոմեքենաների վնասվածքների տեղակայումով ու բնույթով ուղորդվելու փոխարեն, իր եզրակացության մեջ նշել է, որ իր եզրակացությունը կազմել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից փորձաքննությանը ներկայացրած լրացուցիչ տվյալների հիման վրա: Թե այդ ինչ լրացուցիչ տվյալներ էին և որտեղից հայտնվեցին, այդպես էլ մնացին գաղտնի, քանի որ փորձագետը դրանց մասին չի նշել եզրակացության մեջ, իսկ թե «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն և թե ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն, ոտնահարելով տեղեկատվության մասին օրենքի պահանջները, ճարպկորեն խաբս տալով, այդպես էլ չտրամադրեցին այդ լրացուցիչ տվյալները, թեև նրանցից այդ տվյալները պահանջվեցին գրավոր:Չնայած ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյին հիմնավոր ապցույցներ ներկայացվեց այն մասին, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն փորձաքննությունը նշանակել է դատական ակտով ոչ արժանահավատ ճանաչված ելակետային տվյալներով, սակայն թույլ չտրվեց բողոքը հասցնել բյուրոյի ղեկավարությանը, քանի որ նա անհասանելի է, իսկ բողոքն այդ մասով մնաց առանց քննարկման և անպատասխան ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի աշխատակիցների կողմից: Թե ինչի համար է այդ բյուրոն ստեղծված, անհասկանալի է:Հարգարժան վարչապետ, եթե մեր երկրում ոչ մի արժեք չունի նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, ապա ինչպես է հնարավոր բարեփոխել երկրի տնտեսական վիճակը, չէ որ բարեփոխումների համար առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել իրավական դաշտը և հարգել դատական ակտերը և կատարել դրանց պահանջները: Հավատացած ենք, որ Ձեր միջամտությամբ ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ գլխավոր դատախազությունը կուսումնասիրեն և իրավական գնահատական կտան այս կոռուպցիոն վարքագծին և կհատուցվի «TOYOTA GRAND HIACE» ավտոմեքենայի վարորդին հասցված նյութական վնասը օրենքով սահմանված կարգով, հակառակ դեպքում մեր երկրում ԱՊՊԱ համակարգը դառնում է անիմաստ և աննպատակ, ավելի դիպուկ ասած` աչքակապությամբ ժողովրդի գրպանից գումարները շորթելու հարմար միջոց:
Հետգրություն:Նշված փաստարկները հիմնավորող ապացույցները կներկայացվի առաջին իսկ պահանջ ներկայացվելու դեպքում:Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտին տրված թույլտվության (արտոնագրի) հարցն անհրաժեշտ է վերանայել (եթե այդպիսի թույլտվությամբ կամ արտոնագրով է գործում), քանի որ այդ կազմակերպությունը չի առաջնորդվում է մասնագիտական գիտելիքներով և չի գործում է իրավական դաշտում, այլ պատվերներ է կատարում ԱՊՊԱ համակարգի համար, նրանց հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am