Ադրբեջանն ու Ռուսաստանն ցայտնոտընկերներ են

Ժամանակը գրում է. Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները կարծես թե կրում են տագնապի աճման միտում: Համենայնդեպս, ապրիլից հետո հաստատված հրադադարի մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ խոսք է գնում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին: Բարեբախտաբար, հայկական ուժերը դրանք հետ են մղել առանց որեւէ կորստի: Ադրբեջանը վերջին շրջանում բավական տարօրինակ վարքագիծ է դրսեւորում՝ ռազմական ուղղությամբ ինտենսիվացնելով հրադադարի խախտումները եւ փաստորեն նաեւ ինչ-որ առումով՝ դրանց բնույթը, իսկ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում ինտենսիվորեն դժգոհելով այն բանից, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին թույլ չի տալիս լուծել խնդիրը եւ աջակցում է հայերին: Այս երկու զուգահեռները ըստ էության հիշեցնում են պարզ շանտաժ, որն, իհարկե, ավելի շատ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը իսկապես գտնվում է բավականին ցայտնոտային վիճակում: Դա, իհարկե, ապրիլին չստացված բլից-կրիգի հետեւանքն է, սակայն այստեղ բավական վտանգավոր կարող է լինել դրա վրա հանգստանալը, քանի որ ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունը Ադրբեջանի համար՝ կարող են շատ սահուն կերպով հետեւանքից վերածվել նոր իրավիճակի, եթե հայկական կողմը դրանք չարժանացնի ադեկվատ գնահատականի եւ արձագանքի: Խնդիրն այն է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ցայտնոտի կոնտեքստում, այլ նաեւ աշխարհաքաղաքական իրադարձությունների, որովհետեւ ադրբեջանական այդ ցայտնոտն ինչ-որ մեկը կարող է եւ օգտագործել: Հատկապես, որ կա ըստ էության ավելի խոշոր մի ցայտնոտային իրավիճակ՝ Ռուսաստանի համար: Եվ այս իմաստով Ադրբեջանն ու Ռուսաստանը ըստ էության ցայտնոտընկերներ են կամ ցայտնոտակիցներ՝ ռազմավարական ցայտնոտակիցներ: Եվ քանի որ կա ցայտնոտ ավելի բարձր եւ ընդգրկուն աշխարհաքաղաքական մասշտաբով, Ադրբեջանն այս առումով իր ցայտնոտի հետ չի մնա մենակ: Իսկ սա վտանգավոր է, ինչպես վտանգավոր էր այն, որ Ադրբեջանը ապրիլից առաջ մենակ չմնաց նաեւ իր ռազմական դիվանագիտության հետ: Երբ Ադրբեջանն այդ դիվանագիտության հետ մենակ էր, դա Հայաստանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չէր ներկայացնում: Այս առումով խիստ ուշագրավ է, եթե հետահայաց ուշադրության արժանացնենք այն, որ ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը բուռն դինամիկա արձանագրեց այն ժամանակ, երբ միջազգային քաղաքականությունում ռազմական դիվանագիտության դիմեց նաեւ Ռուսաստանը: Այսինքն՝ Ադրբեջանն իր այդ վիճակում չմնաց մենակ, ըստ էության ստացավ անհրաժեշտ աշխարհաքաղաքական պարուրագիծը, ինչն էլ հանգեցրեց ավելի համարձակ ու ագրեսիվ գործողությունների: Եվ իրավիճակը էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ Ադրբեջանի այդ «մենության» հաղթահարողը եւ մասշտաբային հաղթահարողը Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն էր: Եվ այժմ, երբ այդ դաշնակիցը կիսում է նաեւ Ադրբեջանի ցայտնոտը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ խնդիրը արդեն ավելին է, քան միայն Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական խնդիրները: Երբ Ռուսաստանը «կիսում» էր ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը, Հայաստանը ըստ էության ոչ միայն բավարար համարժեքությամբ չգնահատեց իրավիճակը, այլեւ նույնիսկ «նվագակցեց» այդ քաղաքականությանը: Այժմ այդ սխալի կրկնությունը ոչ միայն կարող է հանգեցնել ադրբեջանական նոր ագրեսիայի խթանման, այլեւ դրանից հետո արդեն Հայաստանի համար ցայտնոտային իրավիճակի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am