Դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը մահացել է
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարվել էր 22-ամյա Լևոն Սահակյանը, ում վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր ,մահացել է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը՝ 80 հազար դրամը չվճարելու պատճառով: Լևոնը հանդիպել է Վահան Ղազարյանին, որ պարզբանի, թե ինչու աշխատավարձը չի վճարվում։ սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց:
