«Տարվա հարսանիք» Աբովյան քաղաքում. տարիներ առաջ ավտովթարի ենթարկված հակառակ կողմի վիրավորները ամուսնացան
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Աբովյան քաղաքի Սուրբ Հովհհաննես եկեղեցում տեղի ունեցավ Շահենի և Լուսինեի հարսանեկան արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փեսան ու հարսը իրար հետ ծանոթացել են 2012 թ.-ի դեկտեմբերին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ: Երկուսի ավտոմեքենաներն էլ բախվել են միմյանց, որից հետո ապագա փեսան ու հարսը հայտնվել են հիվանդանոցներում: Ի ուրախութուն մեզ, վնասվածքները լուրջ չեն եղել և բժիշկների շնորհիվ նրանք կարճ ժամանակում լքել են հիվանդանոցը և նրանց ծանոթությունը վերածվել է Ռոմեո և Ջուլիետի սիրո պատմության, բայց ոչ իտալական, այլ հայկական՝ «չաղ հարսանիքի»:
