Ռուսաստանում 20 ուղևորով ուղղաթիռ է վթարվել
Ռուսաստանի Յամալ հյուսիսային երկրամասում «Մի-8» ուղղաթիռ է վթարվել, որը Կրասնոյարսկի երկրամասի Վանկոր շրջանից Նոր Ուրենգոյ էր թռչում: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը` վկայակոչելով արտակարգ ծառայություններին: Գործակալության աղբյուրի խոսքով` ուղղաթիռում 22 մարդ է գտնվել: Աղբյուրը տեղեկացրել է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել: «Կործանումների աստիճանն ու ուղևորների և անձնակազմի անդամների ճակատագիրը պարզվում է», -ասել է վերջինս: Մեկ այլ աղբյուրի տվյալներով` անձնակազմի ղեկավարը կապի է դուրս եկել և հայտնել վթարային վայրէջքի մասին` նշելով, որ կան փրկվածներ: Դրանից հետո կապը նրա հետ ընդհատվել է:
