Լեւոն Ջուլֆալակյան. «Պարզ չէ՝ երբ Միհրան Հարությունյանը կվերսկսի մարզումները»
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը դեռ տեղեկություններ չունի այն մասին, թե երբ Միհրան Հարությունյանը կվերսկսի մարզումները: Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած 66 կգ քաշային ըմբիշը 2 օր առաջ ուսի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում: Armtimes.com-ի հետ զրույցում Ջուլֆալակյանը նշեց, որ պետք է սպասել բժիշկների եզրակացությանը: «Վիրահատությունն անցել է շատ լավ: Հիմա պետք է վերականգնողական կուրսեր անցնի: Երբ սկսեն վերականգնողական փուլերն անցնելը, նոր, երեւի, բժիշկը կկարողանա ասել: Դա կտեւի 1 ամիս, 3 ամիս, թե 6 ամիս, բժիշկը կասի», - ասաց նա:
