Սպանել է տարեց կանանց ու հափշտակել ոսկյա ականջօղերը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ. Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են երկու կանանց սպանությունները, և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի անչափահաս մի բնակչի: Այս մասին տեղեկանում են ՀՀ ՔԿ կայքէջից։ 2015 թվականի հոկտեմբեր ամսին ստացվել է երկու ահազանգ՝ Վայոց Ձորի երկու տարեց բնակչուհիների մահվան վերաբերյալ: Հոկտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վ. Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գ. Բարսեղյանի դին: Դիակների արտաքին զննմամբ կանանց վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, և քրեական գործեր են հարուցվել սպանության հատկանիշներով։ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ, որոնց արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ տարեց կանայք ենթարկվել են ավազակային հարձակման նույն անձի կողմից։ Որոշում է կայացվել Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել նույն վարույթում: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00- 13:00-ի սահմաններում, Վայոց Ձորի անչափահաս բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Վ. Սիմոնյանի՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող առանձնատուն, առաջարկել իր ծառայությունը՝ որոշակի գումարի դիմաց: Վ. Սիմոնյանի առաջարկով անչափահասը մտել է առանձնատան խոհանոց, որտեղ տարեց կնոջ ականջներին նկատելով ոսկյա ականջօղերը, դրանք հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրան գցել է գետնին, որի հետևանքով վերջինս գլուխը հարվածել է բետոնե հատակին և ստացած վնասվածքից մահացել: Անչափահասը տարեց կնոջ ականջներից հանել է բաց կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է, որ նշված դեպքից օրեր անց՝ 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, անչափահասը նույն նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գ. Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում տարեց կնոջ ականջներին կրկին նկատել է ոսկյա ականջօղեր: Նշված ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է կնոջ գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է, որ հետագայում անչափահասը վաճառել է 2 տարեց կանանցից հափշտակած ոսկյա ականջօղերը: Պարզվել է նաև, որ Վայոց Ձորի անչափահաս բնակիչը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, երկու տարեց կանանց՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության մեջ անհիմն մեղադրել է նույն մարզի մեկ այլ բնակչի: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով, երկու կամ ավելի անձանց սպանություն) և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ( սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am