Վանոյի Արտակն ու Անի Հովհաննիսյանը թատրոնի երեվացող մասն են

«Անալիտիկ» լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ, որը մեղադրվում է շորթման մեջ, ցուցմունք է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախկին օգնական Սարգիս Հարությունյանը։ Նա, ըստ փաստաբանի, մեկ այլ գործով մեղադրվում է խարդախության մեջ։ Հարությունյանը հայտնել է քննչական մարմնին, որ Անի Հովհաննիսյանը գումարային պահանջներ է ներկայացրել Տիգրան Ուրիխանյանին։ Թե ինչ պահանջներ, ինչի դիմաց, Հարությունյանը չի մանրամասնել։ «Նա կախյալ վիճակում է քննչական մարմնից, եւ նրա ցուցմունքներն արժանահավատ չեն կարող լինել»,- ասում է Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։  Տիգրան Ուրիխանյանը, որի հաղորդման հիման վրա մայիսին ձերբակալեցին Անի Հովհաննիսյանին, ինչպես հիշում ենք, հրաժարվեց նրա դեմ ցուցմունք գրելուց՝ պատճառաբանելով, որ Անին մանկահասակ երեխա ունի։ Փաստորեն, նրա փոխարեն ցուցմունք է գրել նախկին օգնականը։ Անի Հովհաննիսյանի շուրջ զոհի, նույնիսկ հերոսուհու իմիջ սկսեցին ձեւավորել, այն աստիճանի, որ «Սասնա ծռերի» ապստամբության օրերին շորթման մեջ մեղադրվող այս կինը կալնավայրից կոչեր էր անում ի պաշտպանություն վերջիններիս։ Բայց մեծ աղմուկով սկսված այս գործում որեւէ շարժ չկա, ըստ մեր տվյալների, այն փակուղի է մտել։ Մեղադրյալ Արտակ Գալստյանի հետ, որը, ըստ ՀՔԾ նյութերի, իր տնօրինության տակ գտնվող երեք կայքերի, այդ թվում «Անալիտիկի» միջոցով շորթում է կատարել, որեւէ քննչական գործողություն չեն կատարում, իսկ Անի Հովհաննիսյանի դեմ մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան։ «Նրա հետ կատարված գործողություններից վերջինը եղել է Ուրիխանյանի նախկին օգնականի, խարդախության համար մեղավոր ճանաչված անձի հետ առերեսումը։ Նա կոնկրետ բաներ չի ասել, նրա ցուցմունքն ավելի շատ օդի մեջ է, հիմնված չէ կոնկրետ փաստերի վրա, որ կարողանան դրանից հետեւություն անել»։ Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշված է, որ «տարաբնույթ ձեւակերպումներով իրենցից գումար է պահանջվել»։ «Մի հատ նշեք, թե այդ տարաբնույթ ձեւակերպումը որն է։ Իսկ շորթման դեպքում պետք է հստակ լինի պահանջը՝ այսինչ բանի համար՝ այսքան գումար»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը։ Նոյեմբերի 3-ին լրանում է այս վարույթի 6 ամիսը։ Հիշեցման կարգով նշենք, որ Անի Հովհաննիսյանի, նրա օգնական Վարդիթեր Գիշյանի եւ գրավատան տնօրեն Արտակ Գալստյանի ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց լրագրողական աշխարհում, ինչը հասկանալի է՝ «Անալիտիկի» աշխատակիցներին մեղադրանք են առաջադրել մի հանցագործության համար, որը մասնավոր զրույցներում հաճախ են վերագրում լրագրողներին, սակայն գործը հազվադեպ է հասնում իրավապահներին։ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը սիրում է դատվել մամուլի հետ, հաղորդում էր տվել, որ «Անալիտիկ» կայքում իր անձի, ընտանիքի անդամների դեմ պարբերաբար հրապարակումներ են արվում, եւ իրեն հայտնել են, որ «չանդրադառնալու» գինը 300 հազար դրամ է։ Հետագայում ՀՔԾ-ն հաղորդեց, որ 2015թ. աշնանն Արտակ Գալստյանը, որին Վանոյի Արտակ են անվանում, իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով՝ analitik.am, crimenews.am, armcrimenews.com, Անի Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել, նաեւ «դրդել է Անի Հ.-ի ազգականին, իր միջոցով, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձին` Անի Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու համար»: Լուրեր տարածվեցին, որ գրավատան տնօրենի դեմ հաղորդագրություն է տվել Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որից Գալստյանը, իբր, ինչ-որ տարածք է շորթել։ Պետք է նշել, որ Անի Հովհաննիսյանն Արտակ Գալստյանի դեմ ցուցմունք չի տվել։ Ըստ Անիի փաստաբանի, նման հարց ընդհանրապես չի եղել։ «Անի Հովհաննիսյանը հերքել է՝ ասելով, որ որեւէ կապ չի ունեցել Արտակ Գալստյանի հետ, հետեւապես, չէր կարող նման համաձայնության գալ։ Բացի այդ, առկա չէ որեւէ ապացույց, որ Անին Կարեն Բաբակեխյանից ինչ-որ բան է պահանջել՝ ինչ-որ բանի փոխարեն։ Չկա այն ապացույցը, որ Անի Հովհաննիսյանը գումար է պահանջել, որ չտպագրի վարկաբեկիչ նյութեր, այն էլ՝ ամիսը 300 հազար դրամ»,- համոզված է Լիպարիտ Սիմոնյանը։ Նա չի բացառում, որ Անի Հովհաննիսյանը կարող էր ակնկալել, որ իր հետ պայմանագիր կկնքեն համագործակցության մասին, բայց դա հանցագործություն չէ։ Արտակ Գալստյանի ճակատագիրն անորոշ է։ «Քննությունը մեզնից գաղտնի է ընթանում»,- ասում է նրա փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Նա անգամ միջնորդություն է ներկայացրել քննչական մարմնին՝ պահանջելով, որ իր պաշտպանյալին հարցաքննեն, սակայն միջնորդությունները մերժում են։ «Այն, ինչ կարող է Արտակ Գալստյանին արդարացնելու հիմք հանդիսանալ, կամ մերժում են, կամ անժամկետ հետաձգում»,- վստահեցնում է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանի կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգել են, սակայն այս երկարաձգված ժամկետում ոչ նոր հարցաքննություն է եղել, ոչ առերեսում։ Հունիսին նա հացադուլ էր հայտարարել, ապա բաց նամակով ՀՀ նախագահին հայտնել, որ «Նուբարաշենի» խցակիցների միջոցով իրեն պարտադրում են ուղղորդված ցուցմունքներ գրել։ Ուղղորդված ցուցմունքները, ըստ Սուսաննա Սարգսյանի, Արտակ Գալստյանը պետք է գրի ավազահանքի սեփականատեր, գործարար Գեւորգ Մեհրաբյանի դեմ, որն անցնում էր ֆինանսական բուրգի գործով։ «Ավազահանքը Գեւորգ Մեհրաբյանից խլելու համար իրենից պահանջում են, որ նա սուտ ցուցմունք տա։ Նրան բաց տեքստով ասել են՝ սա ասում ես, լինում է սա»,- ասում է Արտակ Գալստյանի շահերի պաշտպանը, սակայն թե ում միջոցով, հստակ չի նշում։ «Այս պահանջը ներկայացվում է խցակիցների եւ Արտակի հետ շփվող անձանց միջոցով։ Հիմա մենք հիմնավոր կասկած ունենք, որ պահանջ ներկայացնողն ու քննչական մարմինը նույն գաղափարի շուրջ համաձայնությամբ կապված անձինք են»,- ասում է Սուսաննա Սարգսյանը։ Իհարկե, մեղադրյալների փաստաբաններն առաջին հերթին իրենց պաշտպանյալների շահերն են կարեւորում, եւ այդ իմաստով հնարավոր է, որ օբյեկտիվ պատկերը չներկայացնեն, սակայն արդեն պարզ է, որ Անին եւ Արտակն այս պատմության ընդամենը «հրապարակային» մասն են ներկայացնում, եւ կան անտեսանելի հերոսներ։ Քննչական մարմինների լռությունն այս գործի շուրջ սրա ապացույցն է։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am