Ներսիկ Նազարյանի եւ Աղվան Հովսեփյանի որդիները տեղավորվում են ԱՄՆ
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ, այժմ Երեւանի փրկարար ծառայության պետ ներսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում եւ տեւական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել: Ի դեպ, ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը: Նա մի քանի շաբաթ առաջ այցելել է Լոս Անջելես եւ ներդրման ոլորտ է փնտրել՝ հայտնելով ընտանիքով հաստատվելու հնարավորությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
