«Կրակում են, մայրս այնտեղ է, ոչ ոք չկա որ օգնի». սիրիացի աղջիկը մանրամասներ է պատմում
«Ռուսաստանն այսօր» գործակալության թղթակիցը զրուցել է սիրիացի աղջկա հետ, ով սպասում է, որ մայրը կարողանա դուրս գալ Հալեպի արևելյան թաղամասից, որը գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ: Աղջկա խոսքով` զինված խմբավորումները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին օգտնվել այսօր սահմանված հումանիտար դադարից և հատուկ բացված միջանցքով դուրս գալ այդ թաղամասից:
«Մայրս այնտեղ ներսում է և չի կարողանում դուրս գալ: Եղբայրս ցանկանում է դուրս բերել նրան այնտեղից, բայց չկա մեկը, որը կօգնի իրենց», - RT-ի թղթակցին ասել է Սիրիայի բնակչուհին:
