Վլ. Գասպարյանի հովանավորյալը պոկել-տարել է www.1in.am-ի և «Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ծածանվող ԱՄՆ-ի և ԵՄ դրոշները
«Առաջին լրատվական»-ի մուտքի մոտ միշտ ծածանվել են Հայաստանի Հանրապետության, Եվրամիության և Միացյալ Նահանգների դրոշները՝ որպես իրականության և գալիքի, ներկա հպարտության և ապագայի տեսլականի խորհրդանիշներ։
Լրատվամիջոցի դեմ սկսված հետապնդումների և հակաքարոզչության շարքում այս գիշեր ականատես եղանք անհայտ բարբարոսների կողմից ԱՄՆ և ԵՄ դրոշները պոկել-տանելու գործողությանը։ Գնահատում ենք այն որպես սպառնալիքների շարքի մաս։ Կրկնում ենք մեր հավատարմությունն ու հաստատակամությունը Հայաստանի Հանրապետության իրական անկախության կերտման գործում, մարդու իրավունքների պաշտպանությանը և արևմտյան արժեքներին։
