Մոսկվան ողջունում է Թուրքիայի կառուցողական դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության մասին քննարկումներ չեն անցկացվում, սակայն Մոսկվան կարող է միայն ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այդ թվում նաև Թուրքիայի կառուցողական դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների ուղիղ պարտականությունն է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։
