ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է Ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը վերջին շրջանում հանգեցրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության։ ՂարաբաղԵթե դեռեւս 2016 թվականի հուլիսի չորսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ անկախության օրվա առթիվ ուղղված նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս էր հայտնում, թե Միացյալ Նահանգների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական արդյունքներ կտան, ապա արդեն հոկտեմբերին նույն Ալիեւը կասկածի տակ է դնում ԱՄՆ միջնորդական դերը կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։Վաշինգթոնի հանդեպ Ալիեւի վերաբերմունքի նման փոփոխությունը, թերեւս, կապված է հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած հայտարարության հետ։ Պետքարտուղարը, ըստ այդմ, հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայում համապատասխան պայմաններ չկան, քանի որ հակամարտող կողմերի առաջնորդները պատրաստ չեն դրան։ Ալիեւը այս հայտարարությանն արձագանքել էր ծայրաստիճան կտրուկ՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ։«Այս հայտարարությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Մեղադրել Ադրբեջանին հակամարտության չկարգավորման մեջ առնվազն անարդար է։ Մենք չենք ընդունում նման հայտարարություններ։ Կարծում ենք, որ մոտակա ժամանակում այդ արտահայտությունները պետք է փոփոխվեն ամենաբարձր մակարդակով։ Հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը կարող է հայտնվել կասկածի տակ»,- մասնավորապես, ասել է Ալիեւը՝ նշելով նաեւ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա գործադրվում են ճնշումներ՝ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու համար։Փաստացի, ԱՄՆ պետքարտուղար Քերիի խոսքերին Իլհամ Ալիեւի այս արձագանքը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնի եւ Բաքվի հարաբերություններում լարվածության նոր փուլ կարող է սկսվել։

Այժմ, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակումներին։ Այս հարցի շուրջ կողմերի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել 2014-ի վերջին, երբ հայտնի լրագրողուհի Հադիջա Իսմաիլովայի ձերբակալությունից հետո Բաքվում փակվեց, «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամանհայտարարեց, որ Ադրբեջանում լրջագույն խնդիրներ կան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված։Պատահական չէ նաև, որ  2016-ի գարնանը, ապրիլյան պատերազմից եւ ԱՄՆ-ում անցկացվող միջուկային գագաթաժողովին Ալիեւի մեկնելուց առաջ Ադրբեջանում ազատ էին արձակվել մի քանի հայտնի քաղբանտարկյալներ: Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում էր շահել Վաշինգթոնի դրական դիրքորոշումը, հետագայում նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում օգտագործելու համար։ Սակայն բանակցային գործընթացի՝ Ադրբեջանին ոչ ձեռնտու ընթացքը, թերեւս, հետ պահեց Բաքվին այդ ռազմավարությունից։ Արդեն ամռանը եւ հատկապես սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախօրեին Բաքվի իշխանությունները նորից գործի դրեցին քաղաքական բռնաճնշումների մեխանիզմները, ինչը, տրամաբանորեն, նոր լարվածություն է առաջ բերում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում։Այս ամենի ֆոնին, թերեւս, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցը, որում դիվանագետը հատուկ կերպով հիշեցնում Ադրբեջանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած արգելքը եւ, փաստացի հայտնում, որ Միացյալ Նահանգները որեւէ զենք չեն տրամադրում հակամարտող կողմերին։Նկատենք նաեւ, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում գտնվում են այնպիսի ճգնաժամային վիճակում, որ նույնիսկ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զերծ մնաց Ալիեւին Ադրբեջանի անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորելուց։ Փոխարենը՝ հոկտեմբերի 19-ին հայտարարությամբհանդես եկավ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ շնորհավորելու հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնելով մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am