«Սերժ Սարգսյանն ասում է ձեզանից ով հաղթեց լինելու է մեր փեսան». Ազատ Արշակյան
Այսօր Հայելի ակումբում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի և դրա լուծման տարբերակների մասին, տեսակետ հայտնեց, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է. «Այս հարցը վաղուց համարվում է վիճելի. ով վերցրել է Ղարաբաղը, նրանն էլ եղել է. եթե մենք պահենք կլինի մերը, եթե կորցնենք, կվերցնեն ուրիշները: Ղարաբաղը մերն է, և այդ հարցը լուծված է»: Ըստ Արշակյանի՝ տպավորությունն այնպիսինն է, որ Սերժ Սարգսյանն ասում է. եկե՛ք կռվե՛ք, ձեզանից ով կհաղթի կդառնա մեր փեսան: Խոսելով Հայաստանի վարած արտաքնին քաղաքականության մասին, նախկին պատգամավորը նշեց, որ Հայաստանը վարում է կոմլեմենտար քաղաքականություն՝ ԵՄ_ԵԱՏՄ հետ համագործակցության համար:
