Կարապետյանը կպայքարի Սամվել Ալեքսանյանի դեմ
Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ պարզ ձևով կպայքարի Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ: «Ո՞նց եմ պայքարելու նրանց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ: Խաղի կանոնները լինելու են բոլորի համար», - հայտարարեց Կ. Կարապետյանը: Վարչապետը շեշտեց՝ լինելու է բաց դաշտ. «Ո՞վ այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա», - նշեց նա:
