Սուրիկ Խաչատրյանին Քրիստոսի հետ համեմատողի որդին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

Մոտ երկու ամիս առաջ «Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը մեկ շնորհավորանքով համացանցը իրար խառնեց, հիմա ինքն է խառնվել իրար՝ որդու հետ կապված տհաճ պատմության պատճառով: Ալեքսանյանը մեկ շնորհավորել էր Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրել կայքում՝ հոդվածում համեմատել Խաչատրյանի գործը Քրիստոսի վարքի հետ. «Երբ Պետրոս եւ Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19): Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է: Ինքն էլ՝ որպես պետական այր, երկու տասնամյակ անկեղծորեն ձգտել է երկրամասի նշանավոր ու վաստակաշատ որեւէ մեկին չմոռանալ, նրանց արած-դրածն ըստ պատշաճի արժեւորել»: Խմբագիրն իր խոսքով ընդամենը փորձել էր արժեւորել Սուրեն Խաչատրյանի գործունեությունը՝ հիմքում դնելով իրատեսությունը: «Սուրեն Խաչատրյանի կյանքն ու գործը, անցած ճանապարհը պարտավոր ենք դիտարկել ժամանակի համապատկերի վրա, քանզի ժամանակից ու հասարակական-քաղաքական համակարգից դուրս մարդ (առավել եւս պետական ու հասարակական գործիչ) չկա ու չի կարող լինել: Այնպես որ՝ իր գործունեության բոլոր փուլերում նա կրել է հասարակական կյանքի անցումային փուլերին ուղեկցող բարդ ժամանակների կնիքը: Այդքանով հանդերձ՝ ունեցավ հատկանիշներ ու որակներ, որոնցով ակնհայտորեն ու շահեկանորեն տարբերվեց ու առանձնացավ» Ալեքսանյանը մի քանի էջանոց դիֆերամբներ էր ձոնել, որոնք չենք պատրաստվում կրկին ներկայացնել: Պարզվում է՝ նա բոլոր պատճառներն ունի երկրպագալու, աստվածացնելու Սուրիկ Խաչատրյանին: Որովհետեւ Խաչատրյանի բարձր ու ամուր հովանավորչությամբ նրա հարազատ որդին տարիներ շարունակ աղաղակող ապօրինություններ է իրականացրել ու մնացել անպատիժ: Սամվել Ալեքսանյանի որդին՝ Կարեն Լազարյանը, որը մոր ազգանունն է կրում, վեցը տարի առաջ նշանակվել է Գորիսի պետական քոլեջի տնօրեն ու ուսումնական հաստատությունը դարձրել ընտանեկան կապալ՝ թույլ տալով սրտի կամեցածը: Նա այստեղ հավելավճարներ է յուրացրել, թոշակներ, բայց ի վերջո հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեզ հասած տեղեկություններով՝  հունվարից հետո 15 ուսուցիչ է դուրս եկել  դպրոցից, առնվազն 10 միլիոնի չարաշահման փաստ է ի հայտ եկել: Խնդիրն այն է, որ Լազարյանը բարձր աշխատավարձեր է դուրս գրել, սակայն որոշ ուսուցիչների հետ փոխպայմանավորվածության արդյունքում այդ գումարների մի մասը իրեն է պահել, նրանք որոնք չեն համաձայնել հայտնվել են տնօրենի թիրախում ու հեռացվել քոլեջից: Կարեն Լազարյանն անգամ ստորագրություններ է կեղծել,  ու հիմա ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առիթով գործ կա հարուցված: Լազարյանն օգտվել է բոլոր հնարավոր : Օրինակ՝ միջին մասնագիտական բաժիններում ամեն կուրսում կա գրանցված 20 աշակերտ, որոնց, սահմանված կարգի համաձայն, կրթաթոշակ է հասնում, սակայն նրանցից ընդամենը 4-ին է այդ թոշակը հատկացվել, իսկ մյուսների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել չներկայանալ, բայց դիպլոմներ ստանալ, արդյունքում իրեն է պահել կրթաթոշակները: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am