Վարչապետն ընդունեց Արմեն Ամիրյանի առաջարկը
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը նոր ղեկավար ունի: Կառավարության այսօրվա նիստում նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց այդ պաշտոնին նշանակել Սամվել Մուրադյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունեց առաջարկը` շնորհավորելով Սամվել Մուրադյանին՝ նոր պաշտոն ստանձնելու առթիվ:
