Ոչ մի հրաշք, ոչ մի հեղափոխություն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին շրջանառության մեջ դրվեց նորանշանակ վարչապետի եւ նրա կառավարության ծրագիրը, որը չնայած ընդամենը վեցամսյա գործողության ժամկետ ունի, սակայն չափից դուրս մեծ առաքելություն։ Այս ծրագրի հետ են կապված ոչ միայն հասարակության՝ լավ ապրելու հույսերը, այլեւ իշխանության՝ վերարտադրվելու։ Եվ ծրագրի ձախողումը ոչ միայն հասարակական հիասթափություն է առաջացնելու, այլեւ իշխանությունների ցասումն է բորբոքելու՝ չէ՞ որ Կարեն Կարապետյանի վրա դրված է վարկաբեկված ու երկիրն անդունդի եզրին հասցրած ՀՀԿ-ի համար շոգեքարշի դերակատարումը։ Շոգեքարշ, որը կարճ ժամանակում տեղաշարժեր կապահովի եւ ըստ այդմ՝ նաեւ նրան նշանակող իշխանական կուսակցության ու նրա լիդերների համար աթոռներ զբաղեցնելու եւս մի ժամկետ կամրագրի։ Երեկ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ գաղտնի մեխանիզմներ ու բաղադրատոմսեր են նախանշված, որ այս մեծ ու պատասխանատու գործը գլուխ բերվի։ Ինչ են գրել այդ կախարդական ծրագրի մեջ, որ մեր տասնամյակներ կուտակված խնդիրները 6 ամսում նահանջեն, տնտեսությունն սկսի բարձրանալ, իշխանությունը դառնա պակաս ատելի, կյանքը՝ ավելի հաճելի։ Նրանք, ովքեր քիչ թե շատ հասցրել են ծանոթանալ Կարեն Կարապետյանի ծրագրին, ասում են, որ ստվերի կրճատման, հավասար մրցակցության, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ տալու, մենաշնորհները վերացնելու, կոռուպցիան նվազեցնելու քայլեր են նախատեսված։ Ոչ մի հրաշք, ոչ մի հեղափոխություն, ոչ մի արտառոց բան չկա այդ ծրագրում։ Իսկ նպատակներն էլ հին են, ինչպես երկրագունդը։
Բայց նշում են նաեւ, որ արտառոցն այն մեծ ցանկությունն է, որ ունեն գործող վարչապետն ու նրա թիմը։ Եվ դա է հաջողության գրավականը։ Թեեւ, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ նախորդները նման ցանկություններ չեն ունեցել»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am