Երբ կրքերը բեկվում են

Հայաստանում քաղաքական դաշտի ու կյանքի դեգրադացումը նորանոր երանգներ է ստանում, բանը հասել է նրան, որ քաղաքական կյանքի մասին լրջագույն դատողություններ են անում մարդիկ, որոնց տեղը քաղաքակիրթ նորմալ երկրներում ոչ թե քաղաքական դաշտում է, այլ, Աստված գիտե, թե որտեղ: Ավելին, այդ դեգրադացումը մետաստազներով տարածվել է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ: Օրինակ՝ տևական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից, որ ցանկանում է կուսակցություն հիմնել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը Բեգլարյանին հանդիպել է Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս և «ոտքի վրա» հետաքրքրվել իր նեղացվածության մասին.«Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասել է նախկին նախարարը. «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- շարունակել է Բեգլարյանը: Մի երկրում, ուր որեւէ չափորոշիչ չի գործում, թե ով կամ ինչու եւ ինչ պաշտոն պետք է զբաղեցնի, որտեղ մարզպետը մեկ օրվա մեջ կարող է վարչապետ նշանակվել , որտեղ հայտնի ընտրակեղծարարին կարող են պարգեւատրել նախարար կամ որեւէ բուհում ղեկավարել բարձր պաշտոն, ռեկտոր, պրոռեկտոր եւ այսպես շարունակ: Առնվազն հետաքրքիր է, թե ինչից կամ ումից պետք է նեղանան նման մարդիկ, արդյոք այն բանի համար, որ իրենց բարձր գիտելիքները չեն գնահատվել ու անձերի փոփոխության արդյունքում կարող է անգործ մնալ: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանի քաղաքական նորամուտը փոփոխությունների շղարշ է, որովհետեւ դժվար է ակնկալել համակարգային ու ռադիկալ փոփոփոխություն, երբ համակարգն ու միջավայրն ինքնին փոփոխության չի ենթարկվել, ամեն ինչ նույնն է, փոխվել են միայն անձերը: Բոլորը բոլորի ընկերն են, մեկը մյուսի քավորը եւ այդ ընկերական ու քավորսանիկական հարաբերությունները շաղկապում են գրեթե բոլորին ու մեծ հաշվով պաշտոնից հեռացվածները, որոնց մասին մամուլը տեւական ժամանակ աղմկահարույց բացահայտումներ է արել, մնում են անպատիժ հենց վերը նշված պատճառով, որ գործնականում գրեթե անհնար է , որ նոր վարչապետը այսպես ասած <<դուրս կգա>> պաշտոնանկ եղածների վրա ու կլծվի նրանց մութ գործերի բացահայտմանը: Օրինակ՝  Կարեն Կարապետյանը նույն Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կաշկանդվածություն ունի Սամվել Կարապետյանի գործոնով պայմանավորված, վերջինը Բեգլարյանի հետ քավորսանիկ է: Ինչեւէ, այս իրականության մեջ առնվազն ծիծաղելի է խոսել նեղացվածության եւ նման այլ զգացողությունների մասին, քանի որ այս պահին <<նեղացածը>> հաջորդ պահին կարող է ինչ որ ծառայության դիմաց դառնալ իշխանության սիրելին: Խնդիրն այն է, որ Գագիկ Բեգլարյանը այն եզակիներից է, որին անգամ պաշտոնը զսպվածություն չի հաղորդել, նա որեւէ կերպ չի կտրվել գողական դաշտից,  ու քաղաքական դաշտում էլ գողական է գնում: Հարցին, թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես է պատճառաբանել. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձևաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք», - ասել է նա: Մինչդեռ սա քաղաքական հաստատված մշակույթ է, որի կրողն է ժամանակին եղել նաեւ Բեգլարյանը: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am