Երբ բացահայտում են հանցավոր գործարքը

Արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը խայտառակ բացահայտումների առիթ դարձավ: Պարզվեց, որ ամիսներ շարունակ 4+4+4 ֆորմատում ԸՕ փոփոխությունների քննարկումները իշխանություն-ընդդիմություն տիրույթում ջան-ջիգյար ֆորմատով են անցել, որի արդյունքում իշխանությություները հաջողացրել են նախագծի մեջ խոռճկել այն ամենը, ինչ իրենց պետք է, ինչը կօգնի ռեժիմի վերարտադրությանը: Եւ որ ընդդիմադիրների երբեմնի-երբեմնի ընդվզումները ձեւական լոլոյություններ էին, որոնցով փորձում էին աչք փակել: Պատահական չէ, որ արտահերթ նիստի քննարկումների ժամանակ չորսերի ֆորմատում չտեղավորվող ընդդիմադիրների զայրույթը իշխանություն-ընդդիմություն հանցավոր համագործակցության առիթով:
Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի նյարդերը ինչ-որ պահի տեղի տվեց ու նա սկսեց ջախջախել թե ընդդիմադիրներին, թե ԸՕ-ի հեղինակներին: Նա հորդորեց, որ այլեւս մատի փաթաթան չդարձնել 4+4+4 ձեւաչափը.<Հո կրակը չենք ընկե?լ էդ ձեւաչափի հետ, որ ամեն ինչ հղում անեք ընդդիմության վրա>> ասաց նա բացահայտելով, թե իրականում ինչպիսի խայտառակ դրույթների տակ են ստորագրել իշխանությունն ու ընդդիմությունը եւ ինչ օրենսգրքի են հավանության արժանացրել: <<Նման հանրահաշիվ ընդհանրապես բնության մեջ չի եղել: Ուզում եք այնպիսի թվաբանություն ասեմ, որ 2 մանդատը դառնա 18 մադատ, մենք սրան դեմ ենք, սա անթույլատրելի է, բնության օրենքներին դեմ է>>, ասաց Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով քաղաքապետի ընտրություններում մեկ քաղաքական ուժի ստացած ձայները բոնուսային կարգով մյուսին տալուն:Պատգամավորի դիտարկմամբ կարելի էր երկրորդ փուլի մասին դրույթ ամրագրել, քան այսպիսի խայտառակ բոնուսների մասին դրույթ ամրագրել: Նա նախազգուշացրեց, որ խնդիր է առաջանալու նաեւ կառավարություն ձեւավորելիս.<<Օրինակ 60 տոկոս մանդատներ ունեցող ուժերը զրկված են մեծամասնություն ձեւավորելու հնարավորությունից, ինչպես եղավ Վանաձորում>>: Պատգամավորի դիտարկմամբ՝ ընտրությունների հետ կապված դրսում նոր բրենդ է ձևավորվել՝ «արմյանսկի կարուսել»: Նրա պնդմամբ նոր ԸՕ-ով ոչ թե ամբողջովին համամասնական ընտրակարգ է գործելու, այլ ճիշտ հակառակը եւ որ քաղաքական մրցակությունը Քոքոբելյանի խոսքով՝ վերածվելու է ռեսուրսների պայքարի.<Քաղաքական գործընթացները հետին պլան կմղվեն ու տեղի կունենա ռեսուրսների պայքար>>: Նախագծում տեղ է գտել դրույթ, որի համաձայն՝ ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար նախատեսվում է քրեական պատասխանատվությունը: Իշխանությունն ըստ պատգամավորի՝ այսկերպ ցանկանում է հետ պահել բոլոր նրանց, ովքեր ահազանգում են ընտրությունների օրը: «Մենք համաձայնագրից չենք շեղվել, համաձայնագիրն արտացոլել ենք այն տեսքտում, որը ներկայացրել ենք: Կամ դուք չեք կարդում ու ստորագրում եք, կամ այստեղ արդեն այլ քաղաքական խաղ եք պարում, որը կարծում եմ սազական չէ այս խորհրդարանին»,- իր ելույթում ընդդիմադիր պատգամավորներին դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որոնք այլեւս անցել էին արդարանալու գործին ու ելույթներ էին ունենում իշխանության դեմ, որպեսզի մաքրեն իրենց մեղքը: Բայցեւայնպես Հարությունյանը կարդաց այն հայտարարությունը, որի տակ ստորագրել են քաղաքական ուժերը՝ «4+4+4» ձևաչափի շրջանակներում: «Միգուցե իսկապես որոշել եք հետ կանգնել համաձայնագրից: Նորմալ է, կարող եմ հասկանալ, որ մարդիկ որոշել են հետ կանգնել: Բայց այդ դեպքում ես պետք է նշեմ, որ ցանկացած համաձայնագրում յուրաքանչյուր դրույթ, որը դրված է, բալանսավորված է մեկ այլ դրույթով: Ուզո՞ւմ եք հետ կանգնել ձեր ստորագրած փաստաթղթից, ցավալի է, բայց պատրաստ եմ դա քննարկել մեկ պայմանով: Այն ամենը, ինչը բալանսավորում է դրույթները, ևս պետք է վերացվի: Եթե մենք փոխում ենք, պետք է փոխենք համակարգային: Հակառակ պարագայում չի լինում այնպես, որ պայմանագրով պայմանավորվում ենք սրա փոխարեն սա, բայց հետո դուք ասում եք՝ կլինի՞ դուք մեր ուզածը տաք, բայց հակառակը, էն ինչ պետք է դրա փոխարեն տանք, չտանք: Չի լինի: Գնդակը ձեր դաշտում է»,-  ասաց Դավիթ Հարությունյանը:
Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am