Ադրբեջանը պատրաստ է. Էլմար Մամեդյարով
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հոդվածում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորման և հարևան երկու երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների ստեղծման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։
Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների։ Բովանդակային բանակցությունները պետք է հանգեցնեն ստատուս-քվոյի փոփոխմանը և հայկական զորքերի դուրս բերմանը»։
