Մեծահարգ վարչապետին հուշում՝ մտերմաբար

Վարչապետի պաշտոնին նշանակվելուն պես Կարեն Կարապետյանը գուժեց, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, ՀՀԿ-ականերն էլ միաժամանակ երջանկացած գոռգոռացին, թե ամենափրկիչ է հայտնվել ու շուտով Հայաստանը կդարձնի Սինգապուր: Ինչ է անում Կարեն Կարապետյանը, որն է եղել վարչապետի <<առաջին օգնությունը>> հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությանը: Մեկ ամսից ավելի է նա վարչապետի պաշտոնում է, բայց այդպիսի քայլեր դժվար թե մեկը հիշի: Փոխարենը Կարապետյանը որդեգրել է PR մոտեցում ու կառավարության նիստերի ժամանակ իրեն բնորոշ ոճով շշպռում է նախարարներին, ցույց տալիս նրանց անիմաստ ջուր ծեծոցին, նրա կողմից տրված մի քանի հանձնարարականներն էլ այնքան խոցելի են, որքան Կարապետյանի նկատմամբ հին կառավարության պատկերացումները: Այսպիսով՝ սկսենք վերջից, իսկ կառավարության վերջին նիստում մեծահարգ/բառի հեղինակային իրավունքը Հովիկ Աբրահամյանի մտերիմ Արփինե Հովհաննիսյանի, որը համատեղության կարգով նաեւ արդարադատության նախարար է/ վարչապետը կարգադրեց բացառել դպրոցներում մայր-աղջիկ բարձր պաշտոնների նշանակումը, քանի որ կա շահերի բախում:Այն դեպքում, որ նորանշանակ Կարապետյանի կաբինետը, հաշվված բացառություններով,  ձեւավորվել ու շարունակում է համալրվել նույն սկզբունքով: Հին նախարարներին փոխարինելու են եկել Կարապետյանի կամ ընկերները, կամ դասընկերները, որոնք աշխատել են Գազպրոմում կամ քավոր-սանիկները: Համակարգային մտածողություն ու փիլիսոփայությունը մինչդեռ պահանջում էր որոշ ժամանակ, որը փորձություն պետք է դառնար տվյալ անձի ու հետագա պաշտոնավարման համար: Այլապես ստացվում է, որ որեւէ հիմնարկում բարեկամական-ազգակցական կապերով աշխատակազմը մահացու մեղք է, բացառությամբ կառավարության, այլ կերպ ասած՝ միայն վարչապետի բարեկամներն ու ազգուտակն են օժտված լավ աշխատելու շնորհով: Դիցուք՝ այսօր Նարեկ Ադոնցը նշանակվել է վարչապետի օգնական: Կարապետյանը եղել է Ադոնցի հարսանիքի քավորը: Նարեկ Ադոնցը Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին է, 2011-ին էլ է Կարեն Կարապետյանի օգնականը եղել` Երևանի քաղաքապետ եղած ժամանակ : Իսկ պետական ապարատը կրճատելու մասին Կարապետյանի հայտարարությունները կարծես թե շրջանցում են իր իսկ ղեկավարած կառույցը: Կարապետյանն ունի տասը խորհրդական, որից չորսը՝ հասարակական հիմունքներով: Դրա փոխարեն կկրճատվեն, կօտիմալացվեն ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, այս մասին վարչապետը ազդարարել էր ավելի վաղ: Ում համար հայտնի չէ, ասենք, որ այս կառույցներում աշխատում են հասարակության միջին խավի ներկայացուցիչները եւ այս կրճատումները լրջագույն հարված են հասցվելու հարյուրավոր, եթե չասենք հազարավոր ընտանիքների:Իհարկե, վատ միտք չէ գնալ խնայողությունների ճանապարհով, բայց պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ դրանք ավելի քիչ բեռ են բյուջեի վրա, փոխարենը մի քանի հարյուր ընտանիքի լինելիության հարց կարող են լուծել: Կարապետյանին մտերմաբար կարելի է հուշել, որ ճիշտ կանի նախ բռնի խոշորների գլխից, հետո միայն հասնի մանրերին, համենայն դեպս այս մոտեցումը հրապարակավ ողջունվել է Սերժ Սարգսյանի կողմից: Օրինակ քայլեր ձեռնարկի ազատականացնելու մի շարք ապրանքատեսակների շուկաները ու ազատ գործելու շանս ընձեռի մանր ու միջին ձեռնարկատերերին: Տարբերակները շատ են ու կարծում ենք Կարեն Կարապետյանը բոլորից լավ գիտի տնտեսությունը բուժելու դեղատոմսերը, բայց չգիտես ում աչքերին է թոզ փչում ու գլոբալ խնդիրներ լուծելու փոխարեն ընկել է մանրերի հետեւից: Քաղաքապետության ժամանակ էլ Կարապետյանը նույն մոտեցումներն էր որդեգրել, պատճառները լուծելու փոխարեն, լծվում էր հետեւանքնեի վերացմանը , ինչպես փողոցային առեւտրի վերացման հարցում, որի դեպքում եղավ այն, ինչ եղավ: Հավանաբար Տարոն Մարգարյանը սերտելով իր նախորդի սխալները՝ տրամագծորեն հակառակ գծից սկսեց, օրինակ գրեթե ավարտին է մոտենում Վերնիսաժի վերակարգման ծրագիրը եւ շուտով առեւտրականները առավել քաղաքակիրթ պայմաններում կաշխատեն: Կարապետյանի այս մոտեցումը կապկում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախընտրած գործելաոճին, որը որդեգրել էր կրիտիկական զանգվածի դժգոհությունները ոչ թե լուծելու, այլ դրանք ավելի խորացնելու գործելաոճը: Իսկ այս դեպքում երկու ճանապարհ կա՝ կա՛մ այդ հատվածը կբռնի արտագաղթի ուղին, կա՛մ կաթիլ առ կաթիլ կհասունանա սոցիալական բունտի հավանականությունը:   Անի Սահակյան

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am