Վարչապետի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է ստորագրել: ««Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ», - ասված է վարչապետի որոշման մեջ:
