Ով է Բաշար Ասադի կինը. լուսանկարներ

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հեղինակավոր քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տիկնոջը՝ Ասմա ալ Ասադին։ 1 Կրթություն Սիրիայի առաջին տիկնոջն անվանում են անապատի վարդ. նա արաբական աշխարհի ամենահեղինակավոր կանանցից է։ Ասմա Ասադը ծնվել է  1975թ. օգոստոսի 11-ին Լոնդոնում։ Նրա ընտանիքը ծագումով սիրիական Հոլմս քաղաքից  է։ Ասման ավարտել է լոնդոնյան դպրոցը, ստացել Լոնդոնի համալսարանի Թագավորական քոլեջի դիպլոմ համակարգչային տեխնոլոգիաների եւ ֆրանսիական գրականության ոլորտում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Դոյչե բանկում։ 1998 թվականից սկսել է աշխատել J. P. Morgan-ում ներդրումային ոլորտում, որից հետո աշխատել է նաեւ Նյու Յորքյան գրասենյակային ընկերությունում։ Նա Սիրիա է տեղափոխվել  2000 թ. նոյեմբերին, իսկ Ասադի հետ ամուսնացել 2001թ.։ %d5%a1%d5%bd%d5%b4%d5%a1 Սեր Ասադն ու իր կինը ծանոթ էին մանկուց, քանի որ նրանց ընտանիքներն ընկերություն էին անում եւ հաճախ էին իրար հյուրընկալում, սակայն Ասմային սիրահարվել է Լոնդոնում փորձաշրջան անցնելու ժամանակ։ Սիրիայի առաջին նախագահն ամուսնուն երեք զավակ է պարգեւել. որդիներ Խաֆեզին ու Կարիմին եւ դստեր Զեյնին։ 23 Առաջին տիկին Արդեն 15 տարի է՝ Ասադի կինը սատարում է ամուսնուն իր ծանր աշխատանքում եւ ապահովում է տան ջերմությունն ու հարմարավետությունը։ Նա զբաղվում է երեխաների դաստիարակությամբ եւ իրականացնում է երկրի առաջին տիկնոջ պարտականությունները՝ զբաղվելով կարիքավորներին ուղղված ակտիվ բարեգործությամբ։ 8 Առաջին տիկնոջ գրասենյակը գտնվում է Դամասկոսի կենտրոնում։ Յուրաքանչյուր կարիքավոր կարող է նրա մոտ ընդունելության գնալ։ Այդպես է շարունակվում ամբողջ պատերազմի ընթացքում։ Օգնելով ամուսնուն՝ առաջին տիկինը փորձում է խուսափել քաղաքական հայտարարություններից։ Բացառություն է 2012թ. Դամասկոսում տեղի ունեցած մեծ հանրահավաքը՝ ուղղված Բաշար Ասադի պաշտպանությանը։ Այդ ժամանակ Ասման հարթակ բարձրացավ ավագ զավակների ուղեկցությամբ։ Նա նաեւ բաց նամակ էր հրապարակել Սիրիայում եվրոպական երկրների դեսպանների կանանց նամակին իր պատասխան, ովքեր իր ամուսնուն «արյունալի տիտան» էին անվանել։ Առաջին տիկինը գրել էր. «Բաշար Ասադը ամբողջ Սիրիայի, այլ ոչ թե սիրիացիների մի մասին նախագահն է։ Ես աջակցում եմ նրան հենց այդ դերում»։ 10 «Եթե ինձ այդպես վիճակվի, ապա ամուսնուս ու երկրի հետ պատրաստ եմ ընկնել ինկվիզիցիայի կրակների մեջ եւ ընդունել տանջանքները մինչեւ վերջ»,- ասում է Ասման։ 6 «Ես հրաժարվում եմ ապրել վախի մթնոլորտում։ Ներկայումս Սիրիայի բոլոր բնակիչները գտնվում են վտանգի մեջ, ինչո՞վ եմ ես իրենցից լավը։ Ամենակարեւորը՝ ինչպե՞ս կարող եմ մարդկանց համոզել ապրել իրենց կյանքով, աշխատանքի գնալ, երեխաներին դպրոց ուղարկել, եթե ես ինքս նույնը չեմ անում։ Դա անամոթություն կլիներ։ Անկեղծ ասած՝ ինձ համար ավելի վտանգավոր կլիներ առօրյա կյանքից մեկուսացումը»,- իր վերջին հարցազրույցում հայտարարել է նա։   11 12 13 14 15 16 17 18 19 20 21ss

դիտվել է 112 անգամ
Լրահոս
The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am