«Ջունգլիների օրենքն է գործում». փորձագետ

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնց մասին անիրազեկվածությունը խոցելի է դարձնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Սկսած սոցիալական ցանցերում տարվող նամակագրությունից ու նկարների հրապարակումից, մինչև պայմանագրերի կնքման ժամանակ տրամադրվող տեղեկատվություն, անձն ապահովագրված չէ անձնական տվյալների արտահոսքից, եթե անձը չի հետևում իր տվյալների պաշտպանությանը: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար  Շուշան Դոյդոյանի խոսքով՝ մեկ բառով իրավիճակը կարելի է նկարագրել որպես բարձիթողի: «Ունենք Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, ունենք մեկ տարվա կիրառման պրակտիկա, բայց մեծ խնդիրներ են առաջ գալիս անտեղյակության պատճառով: Անձնական տվյալներ մշակողներն արդյոք մտահոգվո՞ւմ են, թե ինչպես են մշակվում և պահպանվում մարդկանց տվյալները պետական ու մասնավոր հատվածներում: Մյուս կողմից, մարդկանց մտահոգո՞ւմ է, թե իրենց տվյալները ում են վստահում: Այստեղ մեծ խնդիրներ կան»,- նշեց Դոյդոյանը: Նա ներկայացրեց  մի վիճակագրություն, որի համաձայն՝ Հայաստանում հանրության 62 տոկոսին չի հուզում, որ երբ իրենց անձնական տվյալները վստահում են այս կամ այն մասնավոր ընկերությանը կամ պետական մարմնին, հետագայում ինչպես և ինչ նպատակի համար է օգտագործվելու այդ տեղեկատվությունը: «Այսինքն մարդիկ անտարբեր են իրենց տվյալների պաշտպանության առումով»,- նկատեց բանախոսը: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հանրությունը չի զգում, որ այստեղ խնդիր կա. «Ինչքան էլ ուզում ես օրենք ունեցիր, եթե մարդիկ չեն տեսնում, որ կա պրոբլեմ, ապա չեն արձագանքում»: Փորձագետը նշեց, որ խնդիրն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չկա հանրային կրթական մեթոդ, թե ինչպես օգտվել սոցցանցերից: Իսկ մյուս կողմից էլ, Հայաստանում դեռ չի ձևավորվել կիբեռանվտանգության մարմին, որն իրազեկում կիրականացներ. «Այս ոլորտում դեռ ջունգլիների օրենքն է գործում՝ ով ինչպես կարողանում, փրկվում է»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am