«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է». Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է ինքնավար հանրապետություն դառնալ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացում, և երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով: Ահա այսպես ենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:
