Պատերազմով է «թասիբի գցում»

«Ազատությունը» զրուցել է ԼՂ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ: Նա պարզաբանել է, որ Ադրբեջանի` կրկին ակտիվացման պատճառները քաղաքական են, որ Ադրբեջանը չի համաձայնելու զիջումների գնալ. «Ադրբեջանն ուզում է ընդհանրապես Ղարաբաղը, ոչ թե ինչ-որ ազատագրված տարածքներ: Եվ գտնում է, որ ավելի շուտ ինքը դա ստանալու է ռազմական ճանապարհով: Ադրբեջանը գնում է պատերազմի, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել»: Ս.Բաբայանի կարծիքով` Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմական գործողությունների: «Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրվի»: Պատերազմով «ամենը հետ վերադարձնելը» մշտապես Ալիևի զինանոցի հիմանական գործիքն է եղել, որով Բաքուն մշտապես սպառնացել է: Հայկական կողմը, վստահաբար, պետք է ունենա իր ռազմավարությունը` թե՛ պատերազմի հավանականության, թե՛ ռազմական գործողությունների ռեալ վտանգի, թե՛ պատերազմի քարոզչության և սպառնալիքի գործոնների դեպքում: Այսօր ևս պատերազմն Ալիևի համար միակ ուղին է` «ստանալ ամեն ինչ»: Բայց թե ինչպիսին կարող է լինել նրա սանձազերծած պատերազմի արդյունքը` Ալիևը չի էլ փորձում մտածել: Սա հարցի մի մասն է: Սակայն կա նաև խնդրի քաղաքական մասը: Ալիևը պատերազմի սպառնալիքով փաստում է, որ բանակցություններում, իսկապես, որևէ զիջման չի գնալու: Այսինքն` բանակցությունները Բաքվի համար ադրբեջանանպաստ լուծում չեն նախատեսում: Ի՞նչ է նրան մնում` պատերազմով «լուծել հարցը»: Ալիևն իր հայտարարություններով նաև միջնորդներին է «թասիբի գցում»: Մոտավորապես այսպես` «Տվեք մեզ Ղարաբաղը, այլապես պատերազմ կսկսենք»: Այսօր Բաքուն կրկին սպառնում է պատերազմով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցումը կարող է ցանկացած պահի պատերազմի հանգեցնել, ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հոդվածում, որը լույս է տեսել այսօր «Ադրբեջան» թերթում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում մինչև այժմ առաջընթաց չի գրանցվել։ Հայաստանը շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ և փորձում է պահպանել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դրությունը»,- շարունակել է Նովրուզ Մամեդովը՝ միջազգային միջնորդներին մեղադրելով «ոչ միանշանակ դիրքորոշում» որդեգրելու մեջ։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանը միջնորդներից և միջազգային հանրությունից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ հակամարտության «արդար կարգավորման համար»։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ մասնակցել է Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որտեղ ասել է, որ եթե 1990-ական թվականների սկզբին իշխանության ղեկին լիներ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, ապա երբեք չէր սկսվի հայ-ադրբեջանական պատերազմը։ «Մենք երբեք թույլ չէինք տա դա։ Սակայն այսօր մենք պետք է լուծենք այդ խնդիրը։ Մենք ունենք ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ այլ ուղիներ։ Ադրբեջանը շատ մեծ ջանքեր է գործադրել բանակաշինության ուղղությամբ։ Մենք գիտենք մեր ուժը, վստահ ենք նրանում, պարզապես ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով», նշել է նա։ Մի կողմից Ալիևը, կարծես, միջազգային հանրությանն ասում է, թե դեմ է պատերազմին, և եթե իր հայրը լիներ` 1990-ականների պատերազմ չէր սկսվի, մյուս կողմից` ինքը շարունակում է խոսել դիվանագիտականից բացի` «այլ ուղիների» մասին: Իսկ ո՞վ սանձազերծեց ապրիլյան պատերազմը: Իլհամ Ալիևը` հետին թվով հորը «խաղաղության աղավնի» ներկայացնելու փոխարեն, վատ չէր լինի, պատասխաներ այս հարցին` ապրիլյան պատերազմի հեղինակն ո՞վ էր... Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am