Նոր մարզպետը փակում է Սուրիկ Խաչատրյանի «կեղտերը»
Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո մարզում ակնհայտորեն իրավիճակ է փոխվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները, որոնք նախկինում ահաբեկում էին մարզ այցելած ընդդիմադիրներին, հիմա այնպիսի սիրալիր ընդունելության են արժանացնում, որն աննկարագրելի է։ Սա մի բան է նշանակում, որ մարդիկ կատարում էին նախկին «շեֆի» հրահանգները, հիմա, ըստ էության, նման կարգադրություն չեն ստացել։ Փաստորեն, նոր մարզպետ Վահե Հակոբյանը Սյունիքում հաստատում է բոլորովին նոր իրավիճակ ու նոր բարքեր:
