Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: ՀՖՖն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երեք խաղերում կրած պարտություններից հետո հրաժարական էր տվել հավաքականի նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
