Ծննդաբերությունից հետո կնոջ վիճակը վատացել է.մանրամասներ՝ ծննդկանի մահվան դեպքից
Երեկ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Գուգարք գյուղի բնակչուհի 31-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը: Երեխան ծնվել է առողջ:Ծննդաբերությունից հետո կնոջ վիճակը վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն:«Վիրահատարան են տարել, փորձել են ամեն ինչ անել, բայց կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Գուգարք գյուղիգյուղապետը: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի տեղեկացմամբ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
