Որն էր ծննդկանի մահվան պատճառը
Արդեն տեղեկացրել ենք,որ նախօրեին Վանաձորում ծննդաբերությունից մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի երեխան երեկվա դրությամբ առողջության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ ծննդկանի մահվան պատճառի, պատճառահետևանքային կապերի, բժշկական սխալի հավանականության մասին հարցերի պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը: Կարինե Սարիբեկյանը չհերքեց, որ ծննդկանը մինչև ծննդաբերությունը հղիության պաթոլոգիայի կասկածով հիվանդանոցում պառկած է եղել:
