Վանաձորում ծննդկան է մահացել
Երեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: «Կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր: Էն ա` առաջին երեխան էր, ծննդաբերել է, արնահոսել»,- ասել է Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը : Նշենք, որ երեխան ծնվել է առողջ: Լոռիում ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,հայտնել է Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը: «Դատաբժշկական փորձաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- ասաց Սամվել Լամբարյանը` ի պատասխան հարցի, թե փորձաքննությունն ինչ նպատակով է նշանակված:
