Ինչու Մոսկվան հիշեց ԼՂ խնդրի ու հայ-թուրքական կապի մասին

Անցյալ ուրբաթ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարարն ուշագրավ դիտարկում արեց` վերհիշելով Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել էր․«Այն որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը՝ ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծակի Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր պատկերացմամբ, ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացը առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան»: Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց Լավրովի աղմկահարույց հայտարարությանը՝ ընդգծելով, որ Երևանի սկզբունքային դիրքորոշումն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե Հայաստանի համար որքանով է ընդունելի Լավրովի մոտեցումը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասել է․«Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը»: «Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն է կրել», - հավելեց Բալայանը: 2009-ից ի վեր, երբ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, Անկարայի ու Բաքվի դիրքորոշումն է, որ այդ փաստաթղթերը կարող են վավերացվել Թուրքիայի խորհրդարանում, և հայ-թուրքական հարաբերությունները կարող են նորմալանալ՝ եթե մինչ այդ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Այսինքն` Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են զիջումներ կորզել Հայաստանից ղարաբաղյան հարցում: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը երեք ամիս անց՝ 2010թ․ հունվարի 13-ին Մոսկվայում ընդունելով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ Վլադիմիր Պուտինը, ով այդ ժամանակ ՌԴ վարչապետն էր, հայտարարեց՝ Մոսկվան «հետաքրքրված է թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմամբ», սակայն ճիշտ չէ այդ հարաբերություների նորմալացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ․ «Թե՛ ղարաբաղյան խնդիրը, և՛ թուրք-հայկական [խնդիրը] ինքնին շատ բարդ են: Ճիշտ չեմ համարում դրանք տեղադրել մեկ փաթեթում: Այդ խնդիրներից յուրաքանչյուրը առանձին վերցրած լուծելը շատ դժվար է: Իսկ եթե մենք այդ բոլորը մի կույտի մեջ ներառենք, այդ դեպքում լուծման հեռանկարը ավտոմատ կերպով շատ կհետաձգվի: Ուստի, մարտավարական և ռազմավարական տեսանկյուններից այդ խնդիրների՝ մեկ փաթեթի մեջ ներառելը համարում եմ ոչ նպատակահարմար»: Լավրովի երևանյան հայտարարությունից ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ-ն այն ողջունեց: Ինչին ի պատասխան երեկ՝ news.am-ի հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց. - «Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի, և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը»: Կարո՞ղ էր վերջին տարիներին փոփոխվել Ռուսաստանի դիրքորոշումը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում: Կարող էր: Մանավանդ այսօր, երբ դարձյալ դեպի ջերմացում են գնում ռուս-թուրքական հարաբերությունները: Պատահական չէր վերջերս ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիայի արտգործնախարար Չաուշօղլուի հայտարարությունը` ԼՂ խնդրում ռուսական միջնորդության վերաբերյալ: Ադրբեջանն  ու Թուրքիան կրկին Մոսկվայից սպասելիքներ ունեն` Ղարաբաղի հարցում: Այդ է պատճառը, որ թե՛ Անկարան, թե՛ Բաքուն ակտիվացրել են խոսակցությունները ԼՂ խնդրի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը` հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ խնդրի միջև կապի մասին, ապա հատկանշական էր, որ այն հնչեց` հոկտեմբերի 10-ին Պուտինի Թուրքիա կատարած այցից հետո: Սրանից կարելի է ենթադրել, որ Թուրքիայի իշխանությունները Պուտինի հետ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի փաթեթի մեջ, ամենայն հավանականությամբ քննարկել են նաև  Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բնականաբար` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փաթեթում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am