Մարզպետին կարելի է, իրենց չի՞ կարելի
Դպրոցներում ընտանեկան «մաֆիան» վերացնելու մասին վարչապետի հայտարարությունը բոլորին խառնել է իրար: Այժմ մարզպետարաններում, իրավապահ մարմիններում ընկած ման են գալիս ազգուտակով աշխատողների: Եվ առավել վտանգի տակ են «թիկունք» չունեցողները, քանի որ նման ընտանիքներ ուսումնական հաստատություններում շատ կան: Հրապարակի տեղեկություններով` օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաքել է դպրոցների տնօրեններին եւ ասել, որ խուսափեն ազգականներին իրենց մոտ գործի տեղավորելուց, իսկ եթե կան այդպիսիք, անհապաղ ազատվեն: Տնօրենները լսել են ու տարակուսել, թե մարզպետը կարող է եղբորը նշանակել իրեն խորհրդական, կնոջը` հիմնադրամի ղեկավար, իրենք չե՞ն կարող իրենց բարեկամին նշանակել գրադարանավար կամ մանկավարժ:
