Կառավարությունն արտահերթ նիստ է գումարում
Հայաստանի կառավարությունն այսօր արտահերթ նիստ կգումարի. Օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն է: «Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,-նշված է կառավարության որոշման մեջ: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի օրակարգով:
