ՀՀԿ-ն հակասում է ինքն իրեն

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ վերականգնվում է ընտրողների կողմից քվեարկությունից հետո ստորագրելու պարտականությունը, և այդ ստորագրություններով ցուցակները ներկայացվելու են տարածքային ընտրական հանձնաժողովին, որից հետո` 24 ժամվա ընթացքում, կհրապարակվեն ԿԸՀ կայքում: Մյուս փոփոխությունը վերաբերում է տեսանկարահանմանը, տեխնիկան գնվելու է` գնման ընթացակարգի համաձայն: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե տեսանկարահանման, հեռարձակման հետ կապված Կառավարության մրցույթին ոչ մի ընկերություն հայտ չներկայացնի, այդ դեպքում ի՞նչ է լինում. «Ես կողմ եմ ընտրացուցակների հրապարակմանը, սակայն որքանո՞վ եք հավանական համարում այն, որ ՀՀԿ-ն որեւէ լծակով կդիմի ՍԴ՝ այս դրույթը չեղյալ համարելու համար, քանի որ ՍԴ-ն մի որոշում է ընդունել, որտեղ արձանագրել է՝ ընտրացուցակները հրապարակման ենթակա չեն: Դուք, պարոն Հարությունյան, որպես պատասխանող եք հանդես եկել ՍԴ-ում: Այդ ժամանակ ՍԴ-ն նաեւ հղում էր արել ԵԽ որոշումներին»,-հարցրեց Փաշինյանը։ 2012 թվականի մայիսի 5-ին ՍԴ-ն ընդունել է որոշում, որտեղ արձանագրել է՝ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՍԴ հետ կապված որեւէ կանխատեսում չի անում. «Ես երաշխավորում եմ՝ ՀՀԿ-ն չի դիմելու ՍԴ, սա ասում եմ որպես կուսակցական: Գոնե մինչեւ եկող ընտրություն ՀՀԿ-ն չի դիմի ՍԴ: Ինչ վերաբերում է հեռարձակման մրցույթին, ապա եթե հայտեր չլինեն, ապա տեսանկարահանում չի լինի, իսկ այլ լուծում ես չեմ գտնում»:ԸՕ-ն 24-ժամյա ռեժիմով առաջին և երկրորդ ընթերցմամբ անցկացնելը դուր չէր եկել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին, նա դժգոհեց, որ նման կարևորագույն օրինագիծը հրատապ ռեժիմով քննարկելը ճիշտ չէ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին Գյումրի և Վանաձոր քաղաքներում կայացած ՏԻՄ ընտրությունները: «Կարծես թե մի 10 օր հետո ընտրություններ չեն, և ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք լրջագույն խնդիրներ տեսանք ԸՕ-ում: Լավ կլինի մենք այս ռեժիմից հանենք այս նախագիծը: Մենք տեսանք, որ Ընտրական օրենսգիրքը լրջագույն խութեր ունի»,- ասաց նա: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ ԸՕ-ն մինչ ԱԺ մտելը բավականին երկար քննարկումների միջով է անցել: Սակայն ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պնդեց՝ 24 ժամյա ռեժիմով ԸՕ-ն բերելը բացարձակ աննպատակահարմար է։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ինքն այնքան ռոմանտիկ չէ, որ հավատա, թե քվեարկածների ցուցակների հրապարակումը լուծելու է ընտրական արատավոր համակարգի բոլոր խնդիրները, այնուհետև բարձրաձայնեց իր մտահոգությունը: «Տեղեկություն կա, որ կառավարությունը հրաժարվում է իր մասնաբաժնով անհրաժեշտ ֆինանսական պարտավորությունը կատարելուց` տեսանկարահանման ծախսերի հետ կապված, խոսքը 3 միլիոն եվրոյի մասին է, ինչը տարակուսանք է առաջացրել եվրոպական գործընկերների մոտ»:Պատգամավորի երկրորդ հարցը բխել էր Գյումրիի ընտրություններից .«Այդ քանի՞ հարկանի բոնուս է գործում ԸՕ-ում, որ Գյումրիում Բալասանյանը, չստանալով ձայների մեծամասնությունը, դառնում է քաղաքապետ: Հիմա կասեք, որ դուք քվեարկել ու ընդունել եք օրենքը, բայց ընդունեք, որ կիրարկման ընթացքում այս օրենքն անարդար մեխանիզմներ է առաջացնում, և ժամանակը չէ՞, որ հիմա փոփոխություն կատարվի այդ օրենքում: Ինձ հետաքրքիր չէ, որ Իտալիայում այդ փոփոխությունն է գործում, փաստն այն է, որ Բալասանյանը` Գյումրիում, և Ասլանյանը Վանաձորում չեն ստացել այդքան ձայներ, որ քաղաքապետ դառնան: Չի կարող 32 տոկոս ձայն հավաքածը դառնալ գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Դավիթ Հարությունյանը խնդրեց Նաիրա Զոհրաբյանին` բարձրաձայնել այն եվրոպացի գործընկերների անունները, ովքեր ասել են, թե ՀՀ կառավարությունը չի պատրաստվում կատարել իր մասնաբաժին ֆինանսական պարտավորությունը: Նա հստակեցրեց, որ 3 միլիոն եվրոն ուղղվելու է նույնականացման քարտերի հետ կապված ծրագրին: «Իսկապես կուզենայի լսել այն գործընկերների կամ դեսպանների անունները, որոնք անպատասխանատու հայտարարություններ են արել մեր ամենաոչռոմանտիկ պատգամավորի մոտ»,- ասաց նա: Գյումրու ընտրություններին հասնելով՝ Դավիթ Հարությունյանը հեգնեց, որ արդյունքներից դժգոհողները միշտ էլ փորձում են արդարացումներ, պատճառներ գտնել: Եթե մի որևէ կուսակցություն ստանում է 20 տոկոս, մյուսը ստանում է 10 տոկոս ձայն, իսկ մնացածները 2-3 տոկոս, ուրեմն ո՞վ է հաղթել այդ ընտրություններում: «Տեսականորեն կարելի է ասել, թե 70 տոկոսը ձայն չի տրվել առաջին կուսակցությանը: Բայց դրանք այնքան փոշիացված ուժեր են, որ նրանց մեկ միասնական քաղաքական ուժ դիտարկել չի կարելի: Ընտրական շեմերը սահմանված են հենց դրա համար»,- ասաց նա:Էդմոն Մարուքյանն էլ ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը կոշտ մեխանիզմ որակեց: Ըստ նրա՝ այնպես են անելու, որ մարդիկ իրենց ունեցած ահազանգերը չներկայացնեն: «Դեպքեր են եղել, որ ընտրողը գալիս է տեղամաս, իր անվան դիմաց դրված ստորագրություն է հայտնաբերում, հետո քննարկումների ընթացքում ասում են, թե մեկը շփոթվել է, ինքը քո տեղնա ստորագրել, դու էլ էստեղ ստորագրի և նման իրավիճակներ: Հիմա դուրս է գալիս այս հոդվածից, որ նման դեպք լինի ու հայտարարի, հետո պարզվի շփոթված է, այս մարդուն կարան դատեն»։ Ըստ Մարուքյանի՝ այս հոդվածը հետ է մղելու դիտորդներին, վստահված անձանց՝ հայտարարություն տալու համար: Մի խոսքով՝ ԸՕ նախագծից դժհոգ էին եւ օրենսդիրները, որոնք ներգրավված չէին 4+4+4 ֆորմատում եւ անմիջական մասնակիցն էին փոփոխությունների մշակման, այլեւ հենց իրենք, այդ ֆորմատի ջատագովները։   Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am