Երևանյան հավաքն ու կոռեկտության ջնջված սահմանները

Անցյալ շաբաթ Երևանում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Երևան էին ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Իսկ Ղազախստանը, ի տարբերություն ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, ներկայացված չէ նախագահի մակարդակով։ Նուրսուլթան Նազարբաևի փոխարեն Հայաստան էր ժամանել Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր այդ երկրի նախագահի աշխատակազմը, Նազարբաևը առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, որոշ վերլուծաբաններ կասկածի տակ էին դրել՝ չբացառելով, թե հիվանդությունը ընդամենը պատրվակ է Հայաստան կատարելիք այցից խուսափելու համար: Նիստի օրակարգային հարցերից մեկը ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի հաստատումն էր։ Այդ պաշտոնում, ըստ ռոտացիոն կարգի, պետք է նշանակվեր Հայաստանի ներկայացուցիչը: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այդ հարցը օրակարգից դուրս է և կքննարկվի տարեվերջին՝ Ռուսաստանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումից բացի, սպասվում էր, որ նիստի ընթացքում երկրների ղեկավարները կընդունեն «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարություն»-ը, նաև հայտարարություններ կընդունեն «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման», ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել անվտանգության խորհրդի նիստին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության»-ը, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարությանը, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման», ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարությունները։ Սակայն ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունի։ «Ոչ, այսօր ոչ», - լրագրողների հետ զրույցում ասել էր Պեսկովը։ Սակայն պարզվեց, որ այնուամենայնիվ, ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարություն, այնուամենայնիվ, ընդունվել է, որում աջակցություն են հայտնել մայիսի 16-ն Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծմանը: Հիշեցնենք, անցած տարի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը Մոսկվայում սուր քննադատության ենթարկեց ՀԱՊԿ-ին՝ ընդգծելով. - «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»։ Ուշագրավ է, որ Հայաստանում ԼՂ-ի խնդրին է անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա ասել է, թե Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ՝ ապահովելով Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում, սա շատ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - ասել է Լավրովն, ապա հավելել, որ եթե հանկարծ Թուրքիան և Հայաստանը վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, չկապելով այդ գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ, իրենք միայն ուրախ կլինեն: - «Բայց մեր տպավորությամբ, ԼՂ խնդրում առաջընթացը առանցքային է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», - ասել է Լավրովը: Ստացվում է, Երևանում հերթական անարդյունք հավաքն անցկացվեց, կարծես, ամեն ինչ արվեց, որպեսզի Հայաստանում անցկացված հանդիպումը աննկատ անցկացվի:  Սա դեռ ամեն չէ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի վերաբերյալ ռուսաստանյան մամուլի հրապարակումները դուրս են կոռեկտությունից և բացարձակ սանձարձակ են: Նախ, թե՛ հայաստանցի, թե՛ ռուսաստանցի լրագրողները նկատել են նաև, որ երեկվա հավաքը գրեթե ամբողջովին փակ էր լրագրողների համար, ինչն աննախադեպ է նույնիսկ այս կազմակերպության համար: Օրինակ, ինչպես կարելի է բացատրել նմանօրինակ մտքերով հրապարակումը` ռուսաստանյան մամուլում` «Սերժ Սարգսյանը ինչ-որ բան էր քրթմնջում...»: ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի մասին ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը գրում է․«Հայտնի հանգամանքների պատճառով Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար ամենահարմար վայրը չէ։ Նույնիսկ, եթե չեն անում բարձր հայտարարություններ, միայն Հայաստանում հավաքվելու փաստը արդեն լի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնելու վտանգով, իսկ այս երկու պետությունները ՀԱՊԿ անդամ Հայաստանը չհաշված՝ մյուս բոլոր անդամներն իրենց բարեկամ պետություններ են համարում»: Ավելին, անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի թեկնածության շուրջ, թերթը գրում է. «Երկու ժամ բուռն քննարկումներից հետո նախագահները դուրս եկան լրագրողների մոտ առանց արդյունքների։ Գլխավոր քարտուղարի մասին հարցը որոշվել է հանել այսօրվա օրակարգից, ցածրաձայն քրթմնջաց Սերժ Սարգսյանը՝ չբացատրելով նման որոշման պատճառները»: Մեկ այլ ռուսաստանյան պարբերական` «Կոմերսանտ»-ն էլ այսպես է «պատկերում».«․․․ Ինչից հետո պարոն Սարգսյանը նույնպես անհասկանալի ինչ-ոչ բան էր քրթմնջում քթի տակ»: Կոռեկտությունից զուրկ ու սանձարձակությամբ արտահայտված ռուսաստանյան մամուլի հրապարակումները, պարզ է, որ պատահականություն չեն, դրանք թելադրված են «վերևից»: Սա պատասխան է, թե ինչպես է «մայր Ռուսաստանը» վերաբերվում Հայաստանին ու Երևանում անցկացված գագաթնաժողովին: Փաստորեն, միակ հայտարարությունը, որը կարելի է ուշագրավ համարել, դա Լավրովի հայտարարությունն էլ, այն էլ հայկական կողմի համար որոշակիորեն վտանգներով լի: Հնարավոր է, որ Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական սահմանի բացումը դառնան Ռուսաստան-Թուրքիա բանակցությունների առարկա: Թամար Բագրատունի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am