Մաֆիան գործում է, պատասխանատուներն՝ ահազանգում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր 2015թ Մոսկվայում ստորագրված «ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրն ըստ հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի՝ կարգավորում է դեղերի շրջանառությունը, գործունեությունը, որը ներառում է դեղամիջոցների մշակման, նախակլինիկական հետազոտությունների փորձաքննություն, որակի հսկողություն, արտադրության և այլ հարցեր: «Համաձայնագրով սահմանվում է, որ միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանելն, ինչպես նաև միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկա սահմանելը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ամեն բան կարգավորվելու է միջազգային ստանդարտներին համաձայն: Փոխնախարարն ընդգծեց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրները հավասարապես իրավունք ունեն ստեղծվելիք համապատասխան հանձնաժողովին առաջարկներ ներկայացնել և մասնակցել դեղերի շուկայի քաղաքականությանը: Խաչատրյանին դեղերի կեղծման մասին հարց ուղղեց ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը; Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ում արտադրվում է շրջանառվող դեղերի ընդամենը 4 տոկոսը, այսինքն կեղծվող դեղերը Հայաստանի տարածքից դուրս են արտադրվում: «Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադվում միանշանակ, արվել են լուրջ հետազոտություններ ԱԱԾ և այլ իրավասու մարմինների միջոցով: Կեղծ դեղերի դեմ պայքարը պետք է տանեն այն երկրները, որտեղ այդ դեղերն արտադրվում են: Մենք ունենք վերահսկողություն դեղերի օրինական դաշտի վրա, սակայն կեղծ դեղերի վրա մենք վերահսկողություն չունենք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացվող համաձայնագիրը հնարավորություն կտա հետագայում ստեղծել մեխանիզմներ այդ խնդիրների դեմ պայքարելու համար: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նույնպես դժգոհեց, որ դեղերը Հայաստանում ոչ միայն կեղծված են, անորակ, այլ նաև թանկ: Պատգամավորի խոսքով՝ այս շուկայում իսկական <<մաֆիա>> է գործում: Պատգամավորն ասաց, որ ինքը միշտ դեղերը իր և բարեկամների համար բերում է արտասահմանից, մասնավորապես Վրաստանից, քանի որ հայ բժիշկներն են խորհուրդ տվել չգնել դեղ Հայաստանում: «Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ, բրախած, անտեր վիճակ է, ո՞վ է տիրություն անելու : Չէ՞ որ սա ազգային անվտանգության խնդիր է, մի երկիր որը գտնվում է նաև կիսապատերազմական վիճակում, մտնում է ցանկած քանակի ու տեսակի դեղ, ու մենք պաշտպանված չենք, դուք պետք է SOS բարձրացնեք, աղմուկ բարձրացնեք, որ բարձիթողի անտեր վիճակ է»,- ասաց Արամ Մանուկյանը: Փոխնախարարը նշեց, որ իրենք SOS են բարձրացրել անցյալ տարի, և հույս հայտնեց, որ երբ քննարկվող համաձայնագիրը մտնի ուժի մեջ, ապա մի քանի տասնյակ որոշումներ կընդունվեն, որոնք հնարավորություն կտան լուծել պատգամավորի բարձրացրած խնդիրները, պատշաճ վերահսկել ոլորտը և պատշաճ պայքարել կեղծ դեղերի դեմ: «Թյուր կարծիք կա, թե Վրաստանում արտադրվող բոլոր դեղերը բարձր որակի են միաժամանակ հակադարձեց փոխնախարարը շարունակելով՝ « Բազմաթիվ միջազգային փորձագետներ հայտարարել են, որ Վրաստանում մեծ թվով կեղծ դեղեր են արտադրվում, որովհետև Վրաստանում հեշտ է գրանցումը, բացակայում է վերահսկողությունը»: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am