Գյումրիի քաղաքապետը ՀՀԿ–ից մե՞ծ հեղինակություն է
ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներից Հեղինե Բիշարյանը՝ ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարեց,որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը թաքնվել է դաշինքի, այլ ոչ թե կուսակցության անվան տակ՝ հուսալով այդպես թաքցնել ընտրություններում իր խարդախությունները։ « Զարմանալի է այն, որ Բալսանյանն իրեն ՀՀԿ–ից վեր է դասել եւ դաշինքն իր անունով է կոչել, իսկ ՀՀԿ–ն նրան թույլատրել է դա անել։ Ստացվում է, որ Բալասանյանը անգամ ՀՀԿ–ից մե՞ծ հեղինակություն է։ Եվ նրանք դրան համաձա՞յն են»,– հարցադրում է արել ՕԵԿ խմբակցության ղեկավարը։
