ՀՅԴ-ին կոնկրետությունն է դուր եկել
«Այս ծրագիրը նախորդներից տարբերվում է իր կոնկրետությամբ։ Հստակ նշված են նպատակներ, թիրախներ և ժամկետներ։ Կառավարության ծրագրից ՀՅԴ ունեցած հիմնական ակնկալիքներն արդարացված են», - լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ընդգծեց, որ կառավարության ծրագիրը չի սահմանափակվում վեցամսյա ծրագրով, այն ավելի ընդգրկուն է։
«Կառավարությունը միայն վեցամսյա կարճաժամկետ ծրագրով չի սահմանափակվել, ինչը սպասելի էր։ Ծրագրում նաև հեռանկարային խնդիրներ են ընդգրկված:Ի տարբերություն նախորդ կառավարությունների, այս կառավարության ծրագրում կարտացոլվի Հանրապետականի հետ իրենց համագործակցությունը», - ասաց պատգամավորը։
«Մեր համաձայնագրի բոլոր դրույթները գրեթե 90%-ով արտացոլված են այս ծրագրում», - ասաց նա։
