Գագիկ Բեգլարյանը կուսակցությո՞ւն է բացելու
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն իր ուրույն տեղն ունի Հանրապետական կուսակցությունում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին, հնարավո՞ր է, որ Բեգլայրանը նոր կուսակցություն հիմնի՝ Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում այդ մարդուց: Գագիկ Բեգլարյանը երեկ եղել է մեր գործադիրի նիստին։ Նա շատ բարձր տրամադրություն ուներ»: «Բեգլարյանն իր ուրույն տեղն ունի Հանրապետական կուսակցությունում, իսկ այդ խոսակցությունները վառ երևակայության արդյունք են», - նշեց Վ.Բաղդասարյանը:
