«Ռոստելեկոմ»-ը հերքել է
«Ռոստելեկոմ» ընկերությունը երեկ արձագանքել է «Հայկական ժամանակ»-ում հոկտեմբերի 15-ին տպագրված այն տեղեկությունը, ըստ որի «Ռոստելեկոմը» մտադիր է գնել ՀՀ կապի և տրանսպորտի՝ դասական աճուրդի հանված շենքը:
«Նշված հոդվածում ընկերության մասին տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», -թերթի փոխանցմամբ՝ նշված է արձագանքում։
