Չպետք է սահմանափակվենք նկատողություններով. քաղաքապետ

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամիսների, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամիսների, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը` Ավան, իսկ երրորդ հորիզոնականը Դավթաշեն վարչական շրջանը: Սեպտեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում երրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը կիսել են Ավան և Էրեբունի վարչական շրջանները: 2016թ. երրորդ եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները: 2016թ. անցած 9 ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքներով էլ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Ավան վարչական շրջանը: Անցած 9 ամիսների ամփոփ տվյալներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ կրկին համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանները: Ամփոփելով ներկայացված արդյունքները` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ գնահատման ու վերլուծության ամփոփիչ արդյունքներով վերջին՝ ամենացածր հորիզոնականները զբաղեցրել են նույն վարչական շրջանները: «Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Իսկ այն պատկերը, որն արձանագրվել է Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում, նշանակում է, որ թերացումներ կան մի քանի ոլորտներում, ինչի արդյունքում էլ այս երեք վարչական շրջանները մշտապես հայտնվում են վերջին հորիզոնականներում: Սա անթույլատրելի է: Մենք չպետք է սահմանափակվենք միայն համապատասխան բաժինների աշխատակիցներին նկատողություններ հայտարարելով: Պատկերն իսկապես մտահոգիչ է և պետք է լրջորեն վերանայել, ընդհուպ նաև ազատել աշխատանքից այն ոլորտների պատասխանատուներին, որտեղ կրկնվում են թերացումները»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am