Բաքվի ակնկալիքները Ղարաբաղից
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ցանկացած պահի կարող է բռնկվել նոր ուժով, այդ պատճառով Բաքուն միջազգային միջնորդներից սպասում է հստակ քայլերի։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը։ «Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունը ցանկացած պահի կարող է բռնկվել նոր ուժով»,-ասել է նա։ Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է հստակ քայլեր, իսկ վերջիններս նախընտրում են միանշանակ դիրքորոշում չբռնել։ Նա նշել է, որ մինչև հիմա միջազգային դիտորդներին չի հաջողվել առաջընթաց ձեռք բերել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։
