Կոչ վարչապետին. զբաղվե՛ք Սերգեյ Սարկիսովով
Կոչ եմ անում ՀՀ Վարչապետին իր կաբինետի անդամներից` Էդուարդ Նալբանդյանի միջոցով ծառայողական քննություն սկսել Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի գործով: Խնդիրը միայն այս և սրա նման բազմաթիվ խնջույքները չեն, այլ այն, որ նա ամիսներով ՀՀ Գլխավոր հյուպատոսություն ոտք չի դնում: Զբաղված է ոգելից խմիչքների և այլ /Լոս Անջելեսի հայ համայնքում հայտնի/ ապրանքների առևտրով: Իսկ իրականում նրա պարտականությունները կատարում է Վալերի Մկրտումյանը: Միանում եմ այս պահանջին: Լևոն Վրթանեսյանի գրառումը
