Բոլորն ընդդեմ մեկի

Ռուսաստան-ԱՄՆ լարվածությունը շարունակվում է պահպանվել: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախընտրական շրջանի ավարտից հետո շանսեր կհայտնվեն Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնման համար: Պուտինը ճշտել է, որ երկրի չլուծված խնդիրների պայմաններում «դիմում են սեփական խնդիրներից ընտրողների ուշադրությունը շեղելով աշխատող համակարգին, այս դեպքում մենք դրա ականատեսն ենք դառնում»: «Ինչպե՞ս դա անել: Ստեղծել, օրինակ, թշնամու կերպար և միավորել ժողովրդին այդ թշնամու դեմ պայքարում: Ռուսաստանի դեպքում դա հետաքրքիր է, և, իմ կարծիքով, այդ խաղաթղթով և հիմա խաղում են: Ցավում եմ, որ ընթացիկ ներքաղաքական խնդիրներից ելնելով՝ զոհաբերվում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, քանի որ դա խախտում է միջազգային հարաբերություններն ընդհանուր առմամբ»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը հրաժարվել է Սիրիայի ահաբեկիչների վրա ռազմական հարձակման հնարավոր պլանների մասին խոսելուց: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել է Պուտինին՝ նշանակո՞ւմ է արդյոք ռուսական ավիակրի և հրթիռային հածանավի ուղարկումը Միջերկրական ծով Սիրիայի ահաբեկիչների վրա հարձակում: Դրան նախագահը անմիջապես պատասխանել է. «Հիմա ես ձեզ հենց այդպես էլ կպատմեմ՝ հարձակում, երբ, որտեղից կսկսվի»: Իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱՄՆ և ՌԴ հարաբերությունները որակել է 1973-ից ի վեր ամենալարվածը. «Ընդհանուր իրավիճակը բավականին վատ է, 1973-ից սկսած՝ ամենավատթարը»: Ըստ Չուրկինի՝ չնայած երկու երկրների միջև Սիրիայի հարցով տարաձայնություններին՝ այնուամենայնիվ, երկու երկրներն էլ շարունակում են աշխատանքը ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ արևմուտքը` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան շարունակում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին քննարկումներն ու հայտարարությունները: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ կապված Հալեպի շուրջ իրավիճակի հետ, հայտարարել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջոն Քերին: «Մենք չպետք է նվազեցնենք ճնշումը Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա: Մենք պետք է ուժեղացնենք այդ ճնշումը»,- ասել է Ջոնսոնը Սիրիայի կարգավորման հարցով համատեղ մամլո ասուլիսում՝ Լոնդոնում տեղի ունեցած բազմակողմ հանդիպումից հետո: Նա ճշտել է, որ հնարավոր պատժամիջոցները կկրեն տնտեսական բնույթ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ կասկածում է «Սիրիայում պատերազմը շահելու» Ռուսաստանի և Ասադի ռեժիմի ընդունակությունների վրա: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը կարող է ընդունվել մի քանի օրվա ընթացքում. «Մենք քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, և նախագահ Օբաման դիտարկում է մի քանի տարբերակ… Մենք կշարունակենք դա քննարկել և կհասկանանք՝ ինչ անել մոտակա մի քանի օրերի ընթացքում»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է ելույթ ունենալ ԵՄ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ` կապված Սիրիայի իրավիճակի հետ, հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը` վկայակոչելով կանցլերի շրջապատին: Այս թեման պետք է բարձրացվի հոկտեմբերի 20-21-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովում: Խոսքը գնում է պատժամիջոցների մասին այնպիսի ոլորտներում, ինչպես ինքնաթիռաշինությունը և ռազմա-արդյունաբերական համալիրը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերկելին խոստացել է աջակցություն Մոսկվայի վերաբերյալ «խիստ արձագանքի» դեպքում, եթե նոր պատժամիջոցներին աջակցեն եվրոպացիները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Հալեպում հրադադարի անհրաժեշտությունը և այն, որ ինքը մտադիր չէ «թուլացնել ճնշումը» Մոսկվայի վրա, որն աջակցում է Սիրիայի իշխանություններին: «Լոզանի բանակցությունները հանգեցրին հիմնական սկզբունքների անհամաձայնության: Սակայն առաջնահերթ խնդիրը ռմբակոծությունների դադարեցումն է, զինադադարը, հումանիտար օգնությունը և բանակցությունների սկսումը»,- ասել է Օլանդը: «Դա այն է, ինչ Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն Ռուսաստանը վետո է դրել: Պուտինը չի կամենում լուրջ քննարկում անցկացնել Սիրիայի հարցով: Ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի, բայց չեմ թուլացնի ճնշումը», հավելել է Օլանդը: ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացումը և Ռուսաստանի դիրքերի թուլացումը ԱՄՆ-ի համար նոր հնարավորություններ կբացի, կիրակի հայտարարել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ռուսաստանը կրում է լուրջ դժվարություններ: Նրանք երկրի ներսում ունեն լուրջ տնտեսական խնդիրներ: Եվ այն բանի համադրումը, որ ԴԱԻՇ-ը կդադարի գոյություն ունենալ, և Ռուսաստանի թուլացումը նոր լրացուցիչ հնարավորություններ կբացեն մեզ համար»,- ասել է Բայդենը: Նա ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի ոչնչացումը մնում է ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթությունը: «Մենք պետք է ոչնչացնենք ԴԱԻՇ-ը, մենք պետք է վերցնենք Ռաքան, մենք պետք է վերցնենք Մոսուլը, մենք պետք է ոչնչացնենք խալիֆայությունը, որը ԱՄՆ-ի համար ուղիղ սպառնալիք է ներկայացնում»,- ասել է փոխնախագահը: Հեռուստահաղորդավար նաև հարցրել է, թե ԱՄՆ-ը վշտանո՞ւմ է Հալեպում խաղաղ բնակիչների զոհվելու համար: «Մենք միշտ վշտանում ենք դրա համար, որտեղ էլ այն տեղի ունենա»,- պատասխանել է Բայդենը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am