«ՉԻ». Երևանում հիվանդանոց է փակվել
««ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երևանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցը սեփական Էր։ Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը։ Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում՝ կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։ Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք։
