Սան-Պաուլուի բանտից ավելի քան 200 կալանավոր է փախել. լուսանկարներ
Ավելի քան 200 բանտարկյալ է փախել բրազիլական Սան-Պաուլու նահանգի Ֆրանկու-դա-Ռոշա բնակավայրի բանտից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Փախուստի դիմած կալանավորների հստակ թիվը դեռևս հայտնի չէ, այն կարող է հասնել 300-ի։
Հաղորդվում է, որ փախուստի դիմած բանտարկյալների մեծ մասը պահվել է բանտի հոգեբուժարանում։
